Լոս Անջելեսում շարունակվող հրդեհների պատճառով այրվել են նաեւ Փերիս Հիլթոնի, Էնթոնի Հոփքինսի, Լեյթոն Միսթրի, Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ ուրիշների տները: Նրանցից ոմանք հրդեհին ուղիղ եթերով են հետեւել ու մեկնաբանություններ արել:
«Իմ սիրտը կոտրված է: Ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել, թե ինչպես է հրդեհից ամբողջությամբ այրվում նրա տունը»,- Մալիբուում այրվող իր տան կադրերով է կիսվել Փերիս Հիլթոնը:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Մենդի Մուրը շնորհակալություն է հայտնել ընկերներին, որոնք ապաստան են տվել իր ընտանիքին. «Փորձում եմ երեխաներին հեռու պահել հսկայական տխրությունից ու անհանգստությունից, որը զգում եմ: Աղոթում եմ մեր հիասքանչ քաղաքի բոլոր բնակիչների համար: Չգիտեմ՝ արդյոք մեր տունը կանգուն է մնացել, թե ոչ»:
Посмотреть эту публикацию в Instagram
Քրիսի Թեյգենն էլ գրել է, որ ստիպված են եղել տարհանվել եւ ցույց է տվել, թե ինչպես է հավաքում իրերը. «Խոսքեր չունեմ, այս ամենն իսկական դժոխային տեսարան է հիշեցնում: Հիմա մեզ հետ ամեն ինչ կարգին է, ու շատ տարօրինակ է այդ մասին խոսել, երբ գիտենք, որ շատերի դեպքում ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Թող Աստված օրհնի բոլոր հրշեջներին ու փրկարարներին»:
Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել նաեւ Հոլի Բերին եւ լուսանկար հրապարակել իր թաղամասից:
Variety-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի՝ Մալիբուում գտնվող առանձնատանը եւս վտանգ է սպառնում (Քարդաշյանը եւ նրա ընտանիքը հիմնականում բնակվում են Հիդեն Հիլսում՝ տարհանման գոտուց հյուսիս)։ Այդ հատվածում են գտնվում նաեւ Էլեն Պոմպեոյի ու Սինդի Քրոուֆորդի տները: Daily Mail-ն էլ հայտնում է, որ իր տունը ստիպված լքել է Բեն Աֆլեքն ու նախկին կնոջ ՝ Ջենիֆեր Գարների մոտ տեղափոխվել:
Ռիսկային գոտում են գտնվում նաեւ Ջենիֆեր Էնիսթոնի, Ադամ Սենդլերի, Թոմ Հենքսի, Սթիվեն Սփիլբերգի, Ռիզ Ուիզերսփունի, Բրեդլի Կուպերի ու էլի շատերի առանձնատները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: