Երկրորդ տեղ, որ առաջինից էլ բարձր է:) Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները հուլիսի սկզբին առաջին անգամ ինքնաթիռ նստեցին, անցան Հայաստանի սահմանը, անգամ նավարկության գնացին ու հաղթանակով վերադարձան հայրենիք:): Անուշիկ Ալավերդյանը հուլիսի 2-4-ը Նովոռոսիյսկ քաղաքում մասնակցել է “Морской узел-2010″ 9-րդ մրցույթին: Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը մինչ այս ներկայացրել էին նաեւ Ռազմիկ Ամյանը, Աննա Խաչատրյանը, Արա Մարտիրոսյանը, Մարիաննա Հովհաննիսյանն ու ուրիշներ: Անուշիկ Ալավերդյանը 2-րդ տեղն է զբաղեցրել` այն կիսելով Գերմանիայի ներկայացուցչի հետ: Իսկ ահա գլխավոր մրցանակը “գնացել է” Իսրայել:): Հայկական պատվիրակությունը ղեկավարել է երգիչ եւ հաղորդավար Սամվել Գրիգորյանը, ով նաեւ որպես ժյուրիի անդամ է հանդես եկել: Իսկ ժյուրիի նախագահ Դմիտրի Մալիկովը բարձր է գնահատել Անուշիկ Ալավերդյանի տաղանդը:): “Շատ լավ կարծիքներ են հնչել ձայնիս, ելույթներիս վերաբերյալ: Լսել եմ, որ Դմիտրի Մալիկովն ինձ շատ է հավանել: Նշեմ նաեւ, որ մի մրցանակ էլ ստացա բեմի վրա անկեղծ լինելուս համար”,- Bravo.am-ին պատմեց Անուշիկ Ալավերդյանը: Երգչուհին մրցութային առաջին օրը Ուիթնի Հյուսթոնի երգացանկից է ստեղծագործություն հնչեցրել, իսկ երկրորդ փուլում ծովափնյա բացօթյա բեմում իր “Մեկ օր” երգն է կատարել: “Հեղինակային երգս կատարելուց, ծովային տրամադրությանը համահունչ, երկար, սպիտակ զգեստով էի, տեսահոլովակս էլ մեծ էկրանին ցուցադրվեց, բեմադրությունն էլ լավն էր. լավ պատրաստված գնացել էինք:)”,- նշեց Անուշիկ Ալավերդյանը: Երգչուհին “Морской узел-2010″-ի շրջանակներում ընկերացել է Ուկրաինան ներկայացնող հայեր Ռիմայի եւ Երվանդի հետ. քույր եւ եղբայր դուետով են հանդես գալիս: Փոփ-ռոք ոճում հանդես եկող Արեւիկ Ալավերդյանն էլ գնացել էր քրոջը ոգեշնչելու ու ելույթներից առաջ make up անելու:): Այդ հինգ օրվա ընթացքում իր ձայնը ցույց չի տվել. “սուսիկ-փուսիկ է եղել”:): Նա կարծում է` Անուշիկն ու Գերմանիայի ներկայացուցիչն առաջին տեղը պետք է կիսեին: “Մրցույթներ չեմ սիրում, միայն դիտողի կարգավիճակում: Իմ երգերի ոճը մրցութայինին չի համապատասխանում, ու ինձ էլ չի ձգում: Քույրս լավ ելույթ ունեցավ, բոլորը գնահատեցին: Երկրորդ տեղում հայտնվածներն ավելի ուժեղ էին, քան հաղթողը: Մի ռոք-խումբ էլ էր մասնակցում մրցույթին, հավատա` էդ ռոք-խումբ չէր, թեթեւ խումբ էր, ռոքի էն ոճը չէր, որ ես սիրում եմ, ու զարգանալու տեղ ունեին շատ, մանավանդ երաժիշտները ոչ այնքան պրոֆեսիոնալ էին…”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը: Անուշիկը երկրպագուներին շուտով նոր երգ կներկայացնի: Հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը` Արամ Րիանի: Մոտ օրերս կձայնագրվի. “Պարային է, անակնկալ ունեմ. ամբողջ երգի ընթացքում բրեք-դանս եւ հիփ–հոփ եմ պարելու: Մոտ հինգ տարի այդ ոճերում պարի եմ գնացել”: Արեւիկ Ալավերդյանն էլ հավանաբար սեպտեմբերին տեսահոլովակ կներկայացնի... Դուետով էլ հանդես կգան, բայց ոչ այս տարի:): Ալավերդյան քույրերը ճանապարհորդությունից շատ գոհ են, ամենաշատը տպավորվել է նավարկությունը, Անուշիկն էլ արդյունքից չի բողոքում. միջազգային մրցույթներին մասնակցելու լավ սկիզբ դրեց:): Չմոռանանք նշել, որ Անուշիկն ու Արեւիկը, չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, հասցրել են նաեւ շոփինգի գնալ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: