«Սոլթ» ֆիլմի պրեմիերան
Կուզենայի՞ ք մեկ օր Կենտրոնական Հետախուզական Վարչության գործակալի հանդիպել: Մի շտապեք բացասական պատասխան տալ, գործակալը կարող է Անջելինա Ջոլին լինել` ինչպես “Սոլթ” ֆիլմում է, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հուլիսի 23-ին:
Մինչ պրեմիերան անձնակազմը ֆիլմի գովազդային արշավը որոշեց սկսել մեքսիկական Կանկուն քաղաքից: Միջոցառմանը ներկա էին Անջելինա Ջոլին, դերասան Չիվեթել Էդջոֆորը եւ ռեժիսոր Ֆիլիպ Նոյսը:
Անջելինան կրում էր զգեստ “Versace”-ից, կոշիկներ “Ferragamo”-ից եւ սեփական դիզայնով պատրաստված զարդեր:
Ֆիլմի պրեմիերային ավելի հեշտ կլինի սպասել միջոցառման վայրից Անջելինայի ամենանոր նկարները դիտելով :)
Աղբյուրը`www.spletnik.ru
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/


×
7,759





