×


Անջելինա, Քիմ, Վիկի, Ռիռի, Բրեդ

Անջելինա, Քիմ, Վիկի, Ռիռի, Բրեդ

“Գլխարկավոր” աստղերի շքերթ :) Վիկտորիա Բեքհեմի, Քիդ Ռոքի եւ Լեդի Գագայի անունները նույն նախադասության մեջ հազվադեպ են հայտնվում: Սա հենց այդ դեպքն է. այս հայտնիները եւս կան Գլխարկների ասոցիացիայի 2012 թվականի “փառքի սրահում”:): Լոսանջելեսյան ասոցիացիայի կազմած ցուցակում կա նաեւ անվանի այլ մարդկանց մոտ 50 անուն, ովքեր գլխարկներ կամ մազակալներ կրելու մեծ սիրահարներ են: Ի դեպ, այս ցանկում հետմահու ներառվել է նաեւ լեգենդար դերասանուհի Մառլեն Դիտրիխը: “Գլխարկավոր” աստղերի թվում են դերասանուհի Սարա Ջեսիկա Փարքերը, երգչուհի Արետա Ֆրանկլինը, ինչպես նաեւ սրտակեր Ջոնի Դեփը, ով գրեթե միշտ գլխարկ է կրում եւ  արժանացել է  “Տարվա գլխարկով մարդ’’ տիտղոսին: Kate Midlthon Գլխարկների ասոցիացիայի նախագահ Ռայան Սեթը հետեւյալն է  հայտարարել. “Ուզում ենք խթանել գլխարկների արդյունաբերությանը, ուզում ենք, որ մեծ ուշադրություն դարձվի գլխարկ կրելուն, ինչպես նաեւ դրանց հեղինակներին”: Ներկայացնում ենք Գլխարկների ասոցիացիայի “փառքի սրահում” ներառված շոու-բիզնեսի գլխարկներով ներկայացուցիչների լուսանկարները, ինչպես նաեւ այն հայտնիներին, ովքեր սիրում են տարօրինակ եւ ծիծաղելի գլխարկներ կրել: Իհարկե, Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամները եւս “գլխարկավորների’’ շարքում են;): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW