×


Ապակե կենդանիներ:)

Ապակե կենդանիներ:)

“Կասկադ”-ում երեւակայելու են մանուկները “Ես կարող եմ իրար հետ համադրել տարբեր կենդանիներ եւ ստեղծել նորերը”: Չեխուհու Երեւան բերած ապակե աշխատանքները ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի եւ այլ երկրաչափական պատկերների տեսքով կենդանիներ են` կաղապարաձույլ դեղին նապաստակ, մուգ սաթագույն հավատարիմ կենդանի, ջայլամ, ծեր խոզ, մուկ… “Ստեղծագործականություն եւ երեւակայություն” Ապակեգործ Իվանա Շրամկովայի “Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ” նորաբաց ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 9-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկեց “Ստեղծագործականություն եւ երեւակայություն” խորագրով մանկական ծրագիրը: Հիմնականում մարդկային ֆիգուրներ, կենդանիներ եւ բնապատկերներ քանդակող Իվանա Շրամկովայի ապակե ստեղծագործությունները Կենտրոնի “Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում ցուցադրվելու են մինչեւ 2011 թվականի մարտը: “Քանդակներս  պարզ ձեւերով հագեցած աֆրիկյան արվեստի, նաեւ կուբիզմի որոշակի ազդեցությունն են կրում”,- նշեց չեխուհին, ով հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում: Ivana Shramkova “Երեւակայեք` ինչքան կարող եք” :) Նրա հետաքրքիր գունային լուծումներով աշխատանքները ցուցադրված են Պրահայում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Վենեցիայում, իսկ այսօր Իվանա Շրամկովան երջանիկ է, որովհետեւ Երեւանում իր քանդակների վրա հիմնվելու են 6-ից 12 տարեկան երեխաների համար նախատեսված ստեղծագործության եւ արվեստի հատուկ խաղ-դասերը: Ապակեգործը կոչ է անում մանուկներին երեւակայել ինչքան կարող են ու ստեղծագործել:): Exibition Հայկի ներկած վագրի աչքերը կարմիր են. կենդանին կատաղած է:) Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ծրագրերի եւ կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքերով, “Ստեղծագործականություն եւ երեւակայություն” ծրագրի շնորհիվ երեխաները արվեստի հետ կառնչվեն ոչ միայն զուտ դիտորդի կարգավիճակում, այլեւ կօգտագործեն իրենց ստեղծագործական կարողությունները: Առաջին խաղ-դասի ժամանակ “արվեստի գործեր” էին ստեղծում “Զատիկ” մանկատան սաները` գունավորելով կենդանիների գծանկարներ, որոնք արել էր հենց Իվանա Շրամկովան: Հայկը ագռավին դեղնացրեց, իսկ վագրի աչքերը որոշել էր կարմիր ներկել` պատճառաբանելով, որ այն կատաղած է:): Խաղ-դասերը անցկացվելու են շաբաթ օրերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում: ԳԱԿ-ի PR եւ մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը նշեց` դասընթացները անվճար են. “Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել 541932 հեռախոսահամարով”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW