Քարդաշյանի բարեմասնություններն ու Մեքան Ֆոքսի լեզուն:)
Հասարակական վայրերում սեփական շարժուձեւին եւ դեմքի արտահայտությանը հետեւել սովորեցնում են դեռ փոքր տարիքում:): Հանրահայտ մարդիկ սիրում են առանձնանալ նաեւ իրենց պահվածքով, ինչը վառ արտահայտվում է հատկապես լուսանկարվելիս:
Եվ այսպես, ներկայացնում ենք առավել յուրահատուկ եւ ընդգծված շարժուձեւ եւ դեմքի արտահայտություն ունեցող “աստղերին”: Նրանցից շատերը լուսանկարվելիս հաճախ նույն կեցվածքն են ընդունում, շատերը սիրում են ձեւ թափել, ոմանք էլ` դեմքի երեխայական արտահայտություն ընդունել:
Մեգան Ֆոքսը լուսանկարվելուց հիմնականում լեզու է ցույց տալիս լուսանկարչին ;): Դերասանուհին հաճախ լպստում է ատամներն` ավելի սեքսուալ եւ վայրի տեսք ստանալու նպատակով: Գրեթե բոլոր լուսանկարներում նա հենց այդպիսի տեսք ունի:
Քիմ Քարդաշյանն էլ այն հայտնիներից է, ով առիթը բաց չի թողնում, որպեսզի հանրությանը ներկայացնի իր հանրահայտ հետույքը: Նա մշտապես հենց այդպիսի դիրք է ընդունում լուսանկարվելիս: Մեր հայրենակցուհին լուսանկարվելու եւս մեկ դիրք ունի. աջ ձեռքում Քիմը բռնում է պայուսակը, իսկ ձախ ձեռքը դնում գոտկատեղին:
Լինդսի Լոհանը լուսանկարվելիս դիպչում է մատով շուրթերին եւ ժպտում է: Ավելի հաճախ դերասանուհին խաղում է մազերի հետ, ինչը համապատասխան է իր` կոկետուհու կերպարին:
Մոդել Թայրա Բենքսը աչքի է ընկնում իր “ֆիրմային’’ հայացքով: Նույնիսկ, եթե լուսանկարում միայն մոդելի աչքերը երեւան, հայացքից նրան, անպայման, կճանաչեք:):
Երգչուհի, դիզայներ եւ բազմազավակ մայր Վիկտորիա Բեքհեմը նախընտրում է “ձեռքերը կողքին’’ դիրքը: Խորամանկ եւ հպարտ ժպիտն ու վստահ հայացքն անպակաս են Վիկիի լուսանկարներում: Նրա սիրելի մյուս դիրքը “մատները մազերում”-ն է:):
Լեդի Գագայի կեցվածքը Քիմ Քարդաշյանի եւ Վիկտորիա Բեքհեմի կեցվածքների խառնուրդն է: Սակայն այս երգչուհին, ի տարբերություն Քիմի եւ Վիկտորիայի, մշտապես դուրս է գցում արմունկները:
Մայլի Սայրոսը` ամերիկյան թինեյջերների սիրելի կուռքը, սիրում է խաղաղության նշանը ցույց տալ` երկու մատով ցուցադրելով “V” տառը:
Դքսուհի Քեթրինը կամ խաղում է մազերի հետ` ընդգծելով հարսանեկան մատանին, կամ ժպտում է այնպես, որ 32 ատամն էլ երեւում են:):
Գլխավոր արնախում Ռոբերտ Փեթինսոնի թուլությունն է դիպչել գլխին եւ խաղալ սեփական մազերի հետ: Իսկ ահա նրա գործընկերուհի Քիրսթեն Ստյուարտը գրեթե բոլոր լուսանկարներում դեմքի նույն արտահայտությամբ է` պարզ եւ սառը:
Ռիհանան սիրում է ցուցադրել աջ ուսն ու պարանոցը զարդարող դաջվածքը: Բեյոնսեն երկու ձեռքը դնում է գոտկատեղին, ինչը, երբեմն, տարօրինակ է դիտվում: “Աստղային” կեցվածքներ ընդունած հայտնիների լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Հետաքրքիր է` դու ի՞նչ դիրք ես ընդունում լուսանկարվելիս;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: