×


Ավո Խալաթյան

Ավո Խալաթյան

«2010-ը գունաշատ տարի էր մեզ համար» : ) Ավո Խալաթյանն ու իր ընտանիքը մեծ սպասումներով,  լավատեսությամբ են պատրաստվում դիմավորել 2011-ը: Որպես կանոն դերասանը գերադասում է այն դիմավորել տանը` հարազատների հետ: Նախատոնական օրերին Bravo.am-ի հետ զրույցում Ավոն պատմեց, որ իրենց տան տոնածառով ու զարդարանքով Նունեն է զբաղվում: Այդ հարցում նրան օգնության է հասնում որդին` Հենրին. «Մի քանի դետալներ էլ վերջում ես եմ փորձում գումարել: )»: Avo Khalatyan Չնայած մեր զրուցակիցը տեղյակ չէր, թե ինչ կամ ինչեր կլինի Նոր տարվա իրենց սեղանին, վստահ է, որ համն անգերազանցելի է լինելու: Նապաստակից մեծ ակնկալիքներ ունեցող Ավոն ասում է, որ 2010-ը լավ տարի էր. «Գունաշատ տարի էր մեզ համար. բազմաթիվ համերգներ, շրջագայություններ, նոր ներկայացում...»: Տոնական տրամադրություն հետ մեկտեղ կունենան առավելագույնը մեկ շաբաթ տոնական հանգիստ, իսկ Ամանորը Ավոն կնշի ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական ու աշխատանքային միջավայրում: Avo Khalatyan & Nune Yesayan Նոր տարին առանց շամպայնի ու երազանքների չպատկերացնող մեր զրուցակիցն ուզում է, որ 2011-ն իր հետ ժողովրդին երջանկություն բերի, մեր երկիրը խաղաղ լինի. «Սիրո ու ժպիտի տարի լինի»,- Bravo.am-ը եւս միանում է բարեմաղթանքներին. Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW