Զույգը կատարեց իր զինվորական պարտքը
Հունիսի 25-ին Քեմբրիջի դքսուհին առաջին անգամ որպես արքայազն Վիլյամի կին մասնակցեց անգլիական զինվորական արարողություններին: Քեթրինն ամուսնու հետ այցելեց Իռլանդացի ժամապահների գումարտակը: Ի դեպ, փետրվարին արքայազն Վիլյամը նշանակվել էր Իռլանդացի ժամապահների գումարտակի գնդապետ եւ նա պետք է մրցանակներ շնորհեր զիմվորականներին:
Այս գումարտակը ապրիլին վերադարձել է Աֆղանստանից եւ Վիլյամն իր խոսքում նշեց, որ ցավում է իրենց կողմի կրած կորուստների համար եւ իր ցավակցությունը հայտնեց մահացած զինվորների ընտանիքներին:
Քեթրինը իր հերթին շփվում էր զինվորականների եւ նրանց ընտանիքների հետ: Լուսանկարներից էլ կարելի է տեսնել ժպտերես Քեթրինին: Բայց ամենից շատ դքսուհու ուշադրությունը գրավեց մի աղջնակ,ով միջոցառմանն էր ժամանել իր մայրիկի հետ:
Բրիտանական մամուլը նշում է, որ տարբեր միջոցառումների ժամանակ Քեթրինի ուշադրության կենտրոնում մշտապես երեխաներն են: Նույն Բրիտանական մամուլը հույս է հայտնում, որ շուտով դքսուհին հանրությանը կներկայանա արդեն իր սեփական երեխաներով :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: