×


Բելլա եւ Էդվարդ

Բելլա եւ Էդվարդ

Զույգը կամուսնանա նոյեմբերին :) Կինոթատրոններում հուզված ու լաց լինող աղջիկներն անպակաս են լինելու նոյեմբերի 16-ին.  “Խավարում’’ ասքի գլխավոր հերոս, արնախում Էդվարդ Քալլենն ամուսնանալու է ոչ թե իրենց, այլ Բելլայի հետ:): Ինչպես արդեն հասկացաք, հենց այս օրը մեծ էկրաններին տեղի կունենա “Խավարում’’ ասքի հերթական` երկար սպասված մասի` “Արեւածագի’’ պրեմիերան, որի ռեժիսորն է Բիլ Քոդոնը: Edward and Bella Գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանների ցանկն, իհարկե, անփոփոխ է` Ռոբերտ Փեթինսոն, Քրիստեն Ստյուարտ, Թեյլոր Լոթներ, Դակոտա Ֆանինգ, Մայքլ Շին, Էշլի Գրին, Աննա Քենդրիկ եւ այլք: Եվ այսպես, Բելլա Սվոնը համաձայն է դառնալ իր արնախում սիրելիի` Էդվարդի կինը եւ նույնպես վերածվել արնախումի` ձեռք բերելով անմահություն: Ամուսնությունից հետո սպասված երջանկության փոխարեն զույգի կյանքը տառապանքի է վերածվում: Բելլան ու Էդվարդը պատրաստվում են երեխա ունենալ, իսկ արնախումից եւ մարդուց ծնված երեխան, “գիշերային որսորդների’’ կանոնների համաձայն, ամենածանր հանցագործությունն է համարվում: Երեխան ու իր ծնողները դատապարտված են մահվան: Հատված “Արեւածագ” ֆիլմից Բելլան, Էդվարդն ու իրենց ընկեր Ջեյքը, հասկանալով, որ միայնակ չեն կարող պայքարել “գիշերային որսորդների’’ դեմ... Այստեղից սկսվում է այն հատվածը, որը շուտով կդիտեք կինոթատրոններում:): Իսկ մինչ այդ, առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերն ու լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Etoday

Կարդալ ավելին

Quality Sign BW