Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկը :) “Գեղեցկությունը հատուկ է բոլոր առողջներին: Նա է ներդաշնակությունը, նրանում է հանգստության երաշխիքը... Հենց նա է խթանում զարգացումն ու առաջընթացը”: Գեղեցկությունը ժամանակին այսպես է բնորոշել ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկին: Այսօր` սեպտեմբերի 9-ին, Գեղեցկության միջազգային օրն է: Գեղեցիկներ եւ գեղեցկուհիներ, ընդունեք շնորհավորանքները:): Տոնը ստեղծել է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն: Այս բնագավառում հեղափոխությունը կատարվել է 20-րդ դարում: Գեղեցկության միջազգային տոնը պաշտոնապես նշվում է 1995 թվականից: Նշենք, որ շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին: Ի դեպ, պատմության մեջ գրանցված գեղեցկության առաջին մրցույթը անցկացվել է 1888 թվականին Բելգիայում, իսկ առաջին “Միսս Աշխարհ’’-ը կայացել է Լոնդոնում 1951 թվականի ապրիլին: «People»-ն այս տարի եւս հրապարակել է աշխարհի 10 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը: Եվ այսպես, ըստ ամսագրի`ամենագեղեցիկ կինը 41-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն է: «Չգիտեմ` ինչ ասել, բայց սա մեծ պատիվ է ինձ համար”, այսպիսին է եղել Ջենիֆերի արձագանքը:): Ամենագեղեցիկների ցանկում են նաեւ դերասան Զաք Էֆրոնը, 35-ամյա դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը, երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, ով վերջին տարիներին պայքարում է ավելորդ քաշի դեմ, դերասանուհի Մենդի Մուրը, Թոմ Քրուզի կինը` դերասանուհի Քեթի Հոլմսը, երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Հադզոնը, ով վերջերս է մայրացել, “Խավարում’’ ֆիլմի հերոս, դերասան Քելան Լաթսը, 55-ամյա դերասանուհի Դանա Դելանին, 22-ամյա դերասանուհի Էմմա Սթոունը: Ի դեպ, մեկ այլ պարբերական` “Maxim”-ը, հրապարակել է ամենատգեղ կամ անցանկալի կանանց ցուցակը: Պարբերականի համաձայն` ամենատգեղ դերասանուհին “Սեքսը մեծ քաղաքում’’ ֆիլմի գլխավոր հերոսուհի Սարա Ջեսիկա Փարքերն է: Երկրորդ ամենատգեղ կինն է վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսը, երրորդ հորիզոնականում է կանադացի դերասանուհի Սանդրա Օ-ն, չորրորդը փոփ-թագուհի Մադոննան է: Գեղեցկությունը հարաբերական է, իսկ ճաշակին ընկեր չկա, այնպես որ, հիացեք գեղեցկությամբ եւ եղեք գեղեցիկ: Շնորհավոր Գեղեցկության միջազգային օրը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` People -ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: