×


Գինու համտես

Գինու համտես

Միշել Ռոլան գնահատել է հայկական գինիները :) “Ֆրութֆուլ Արմենիա” 7-րդ միջազգային համաժողովի մաս կազմող գինու համտեսն երեկ էր`  “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում: Համտեսի մասնակիցներն էին գինեգործական 14 ընկերություն, շոկոլադ, պանիր ու պահածո արտադրողներ, որոնց ներկայացված տեսականին հյուրասիրվում էր ներկաներին` քաղաքական եւ հասարակական գործիչների, գործարարների եւ մի շարք հյուրերի Հայաստանից ու արտերկրից: “Ֆրութֆուլ Արմենիա” Գինու համտեսի հատուկ հյուրը գինեգետ Միշել Ռոլան էր, ով արդեն երկրորդ տարին է` “Ֆրութֆուլ Արմենիա” միջազգային համաժողովի շրջանակներում գտնվում է Հայաստանում: “Երկրորդ անգամ լինելով Հայաստանում` չեմ կարող չնշել, որ հիասքանչ երկիր ունեք: Ներկայացված գինիներից 60-ն  արդեն համտես եմ արել, շատ հաջող խմիչքներ են: Գաղտնիք չէ, որ այստեղ կա գինեգործության ու խաղողագործության մեծ պոտենցիալ, որի ամբողջական օգտագործման դեպքում Հայաստանն իր գինիներով կփայլի  ողջ աշխարհում”,- BRAVO.am-ին ասել է ֆրանսիայից հրավիրված գինեգետը: “Ֆրութֆուլ Արմենիա” Միշելը ներկաների հետ համտեսում էր հայկական գինիներն ու հենց արտադրողի ներկայությամբ իր գնահատականը տալիս. “Համաժողովի ընթացքում մենք դեռ կքննարկենք կարեւոր այն կետերը, որոնք կօգնեն  խաղողագործներին ու գինի արտադրողներին բարձրորակ արտադրանք ունենալու հարցում”: “Երկօրյա համաժողովի արդյունքում մի քանի անգամ կավելանա գինի արտադրողի գիտելիքներն, ու Հայաստանում կարտադրվի ավելի բարձրորակ խմիչք”,-նշել է  “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը: “Ֆրութֆուլ Արմենիա”  գինու համտեսն ուղեկցվել է հայկական ու արտասահմանյան խոհանոցի տարբեր տեսակների ուտեստների հյուրասիրությամբ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW