×


Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյան

“Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների’’ Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հունիսի 25-ին Շախմատի տանն էր: ‘’Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների’’ միջոցառման շրջանակներում նա արագ շախմատի կանոններով սեանս անցկացրեց: Սա եւս մեկ առիթ էր ոգեշնչելու հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մրցաշար “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների’’ խորագիրը կրող 2-րդ մրցաշարը անցկացվեց հունիսի 24-ին: Մրցաշարի մասնակիցները 22-ն էին. մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ մրցաշարի փակման արարողությունը: Հայտնի դարձան նաեւ հաղթողների անունները, ում մրցանակ շնորհեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ով նախ փոխեց իր վերնաշապիկը` կրելով սեւ գույնի  “Շախմատի մրցաշար 2011” գրությամբ շապիկ :): “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների’’ շախմատի երկրորդ մրցաշարում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Հարություն Հովակիմյանը: Երկրորդ մրցանակին արժանացավ Սերոբ Ղազարյանը, իսկ Նորայր Շողիկյանը` երրորդ: Երեխաների համար հուզիչ պահ էր մրցանակ ստանալ հենց գրոսմայստերի ձեռքերից :): Լեւոն Արոնյանն իր հերթին եւս մրցանակ ստացավ՝ մրցաշարին աջակցելու եւ հավասար հնարավորությունների գաղափարին միանալու համար: Levon Aronyan “Շատ ուրախ եմ ներկա գտնվել այսօր այստեղ: Ինձ համար շատ կարեւոր է, որ ես` որպես շախմատիստ, որպես պարզապես մարդ, կարող եմ մեկ բանով օգնել, աջակցել այս կարեւոր գործին: Հաշմանդամներն որոշ դժվարություններ են ունենում այս պահին, բայց ես համոզված եմ, որ որքան շատ նման միջոցառումներ ու ակցիաներ կազմակերպենք, ուշադրությունը այդ խնդրի հանդեպ ավելի կմեծանա’’,- իրեն բնորոշ համեստությամբ նշեց Լեւոն Արոնյանը: Մրցաշարի կազմակերպիչներն էին “Հույսի կամուրջ’’ եւ “Առաքելության Արեւելք’’ կազմակերպությունները` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան հետ համատեղ: Ի դեպ, նախորդ մրցաշարի պատվավոր հյուրը եւս Լեւոն Արոնյանն էր: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW