×


Դավիթ Կարեյան

Դավիթ Կարեյան

“Կյանքի տոն” ՆՓԱԿ-ում  օրերս բացվել է Դավիթ Կարեյանի ցուցահանդեսը: Վաղաժամ մահացած նկարչի աշխատանքների ցուցադրության կազմակերպիչներն են արվեստագետներ Սոնիա Պալասանյանն ու Դավթի կինը` Դիանա Հակոբյանը: “Կյանքի տոնը” նվիրված է նկարչի 17-ամյա գործունեությանը: “Ուզում ենք ցույց տալ այն ներդրումը, որ Դավիթն է թողել Հայաստանի ժամանակակից արվեստում”,- նշել է Սոնիա Պալասանյանը: Diana Hakobyan Ցուցահանդեսին ներկայացված է  մոտ 50 աշխատանք: Դիանա Հակոբյանի խոսքերով` բազմաթիվ աշխատանքներից փորձել են ընտրել ու ներկայացնել լավագույնները: Դավիթ Կարեյանի գործունեությանը խորհրդանշական է երկու կետ` սկիզբը, որ ազդարարվել է 1990-ականներին, եւ որն արվեստագետերը սահմանում են ճգնաժամ անվանմամբ, եւ օպտիմիզմ, ինչը եզրափակեց Դավթի ստեղծագործական կյանքը: Աշխատանքները ներկայացված են ցուցասրահի հինգ դահլիճում եւ առաջարկում են ծանոթանալ Դավիթ Կարեյանի գործունեության չորս շրջանին: Դավիթ Կարեյանի աշխատանքներից Առաջին շրջանը ներկայացնում է դեռեւս 20-ամյա Դավթի տեքստային աշխատանքները, որոնք  նկարչի հոր` գրող Սարգիս Կարեյանի աշխատանքների զարգացումն ու շարունակությունն են: Հենց այս շրջանում են հանդիպում կերպարվեստի ու գրականության զուգահեռները: Արվեստագետների փոխանցմամբ` այդ ժամանակ ակտիվիստ Դավիթը պայքարել ու փորձել է փոխել բազմաթիվ խնդիրներ արվեստի ասպարեզում` սկսելով հաստատել իր ինքնությունը: Երկրորդ շրջանում ներկայացված են նկարչի վիդեո-արվեստը, ինստալյացիաները, որոնք հիմնականում մարդու իրավունքների, հողի եւ պատերազմի մասին են: Երրորդ շրջանը ներկայացնող գործերը Դավթի` 2003 թվականին  Վենետիկի բիենալեին ներկայացված աշխատանքներն են: Հենց այդ ժամանակ  ամերիկյան “NY Times” թերթի լրագրողն անդրադարձել է  Դավիթ Կարեյանի աշխատանքին` հայտնելով ափսոսանք, որ ներկա չի եղել հայկական տաղավարում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կնոջ հետ, եւ նկարչուհիներ Դիանա Հակոբյանն ու  Եվգինե Մարտիրոսյանը Չորրորդ շրջանում ներկայացված են նրա գեղանկարչական աշխատանքները: Այս նկարներում Դավիթը համադրել է թվային տեխնիկան դասական գեղանկարչության հետ` ընտրելով վեցանկյուն կտավներ, որոնք խորհրդանշում են ժամանակակից տեխնոլոգիաները: Գրադարանում ներկայացված են Դավիթ Կարեյանի մասին պատմող վավերագրական նյութեր: Այցելուներ կարող են դիտել նկարչի հարցազրույցներն ու ծանոթանալ նրա ցուցահանդեսներին: Այստեղ ներկայացված են նաեւ նկարչի  հեղինակած հրապարակումները: Հիշեցնենք,  37-ամյա արվեստագետ Դավիթ Կարեյանը  մահացել է 2011 թվականի հունվարի 3-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած  ավտովթարի հետեւանքով: Նկարիչը վրաերթի է ենթարկվել եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին: “Կյանքի տոն” խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW