×


Դարչինյան VS Մբամբա

Դարչինյան VS Մբամբա

“Հարավաֆրիկացին մի լավ ծեծվեց:)” Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ “Հայաստանն ընդդեմ աշխարհի” պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, ուր  բացարձակ առավելությամբ հաղթեց Հայաստանը:): Մի քանի ժամ շարունակ համալիրի մեծ դահլիճը թնդաց թմբուկների, դիջեյական սեթերի ու հանդիսատեսի ձայներից, իսկ ռինգում փայլեցին հայ մարզիկները` աշխարհին ցույց տալով իրենց ուժն ու կարողությունը: Gagik Tsarukyan and Vik Darchinyan Երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամներ ու դատավորներ: Մարտի բացումն ազդարարվեց  թմբուկների կանչով: Առաջինը ռինգ դուրս եկան 60 կգ քաշային կարգում կռվող Հովհաննես Ժամկոչյանն ու Վրաստանը ներկայացնող Միխայիլ Գոգաշվիլին: Չորս ռաունդանոց մարտն ավարտվեց  2-րդ ռաունդում. հայ մարզիկը նոկաուտի ենթարկեց վրացուն:): Միջազգայի ֆեդերացիայի անդամները զարմացած էին, Ավստրալիայից ժամանած մարտի մրցավար Ֆրանկ Հելբրինգը` հիացած: Vik Darchinyan and Mbamba Հաջորդ մարտը Ազատ Հովհաննիսյանի (55կգ 35 գ, Հայաստան) եւ Սերգեյ Տասիմովի (53կգ 25գ, Էստոնիա) միջեւ էր: Մարտի մրցավարը Գերի Տերինն էր Ավստրալիայից: Պրոֆեսիոնալ ռինգում երկրոդ անգամ մենամարտող Ազատ Հովհաննիսյանը բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ 2001-ից պրոֆեսիանալ մարտերում կռվող էստոնացու նկատմամբ:): Փոքր-ինչ լարված անցավ Գաբրիլե Տոլմաջյանի(60կգ 800գ)եւ Եվգենի Ֆեոդորովիչի(60կգ 100գ) մարտը: Մրցավարը կրկին Ավստրիալիայից ժամանած Ջոն Ֆերատոն էր: Դատավորները մարտը գնահատեցին 60-54 միավորներով`հօգուտ հայ մարզիկի: Հայ երեք բռնցքամարտիկի հաղթանակներն ուղեկցվեցին տարբեր սեթերով, թմբուկների կանչով, Ջոնի Կարապետյանի եւ Իշխանի երգերով: Այդ ընթացքում հարեւան սենյակում միջազգային ֆեդերացիայի անդամները վերջին ճշտումններն էին անում Վիկ Դարչինյանի ու Էվանս Մբամբայի հետ, մարզիկներին պատրաստում սպասված մարտին: Vik Darchinyan and Mbamba Վերջապես ռինգ բարձրացավ Ավստրալիայից ժամանած “ռինգի արքա” Մարկ Վորանն ու հայտարարեց մարտի մեկնարկը: Առաջինը դահլիճ հրավիրեցին հարավաֆրիկացի Էվանս Մբամբային ու նրա թիմին: Մինչ Վորանը թվարկում էր հարավաֆրիկացու` բռնցքամարտում անցած ճանապարհը, նա  ռինգ բարձրացավ ու մի քանի պտույտ կատարեց: Թաթա Սիմոնյանի` Վիկ Դարչինյանին նվիրված երգի ուղեկցությամբ դահլիճ մտան “Կատաղի ցուլն” ու իր մարզիչները: Վիկին հոտնկայս դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ-ի նախգահ Գագիկ Ծառուկյանը: Դարչինյան VS Մբամբա մարտից առաջ հնչեցին Հարավային Աֆրիկայի եւ Հայաստանի Հանրապետության օրհներգները: “Ռինգի արքա” Մարկ Վորանն իրեն բնորոշ ոճով ռինգ հրավիրեց  մրցավար Ֆիլ Օսթերին, ու մարտը մեկնարկեց: 12 ռաունդանոց մենամարտի գրեթե ողջ ընթացքում դահլիճը ոտքի կանգնած “Վիկ”, “Հայաստան”, “հաղթանակ”,  “Դարչինյանը չեմպիոն է”, “սատկացրու” ու “բրավոներ(BRAVO.am:))” էր գոռում: Լարված էին հատկապես վերջին 3 ռաունդները. 10-րդ ռաունդից սկսած` Վիկը  “մի լավ ծեծեց ”  հարավաֆրիկացուն` մի քանի անգամ ռինգից դուրս գցելով:): Vik Darchinyan and Mbamba Այնուամենայնիվ,  29-ամյա բռնցքամարտիկը  փորձեց դիմակայել աշխարհի չեմպիոնի հարվածներին: 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին տպավորությունն այնպիսին էր, թե Էվանս Մբամբան, փոխանակ կռվելու, սպասում էր Վիկի հարվածներին` թաքուն երազելով ժամանակի ավարտի մասին: Միավորների բացարձակ առավելությամբ` մարտն ավարտվեց Վիկ Դարչինյանի հաղթանակով` չնայած IBO վարկածով աշխարհի չեմպիոնը ցանկանում էր, որ այն նոկաուտով ավարտվի: “Հարմար պահը չեկավ, մեծ քայլերով էի գնում, երեւի շտապում էի ”,-հաղթանակից հետո ասաց Վիկը, ով, նախապես խոստացածի համաձայն, թուլ չտվեց իրականանա հավաֆրիկացու` իրեն հաղթելու երազանքը: Էվանս Մբամբան բռնցքարտի պատմության մեջ այս մարտում կհիշվի իր պարտությամբ: Իսկ Վիկ Դարչինյանը, ինչպես ինքն է նշում, երեք գոտի էլ հաղթելու նպատակ ունի` բռնցքամարտի պատմության մեջ դեռեւս միակ բացարձակ չեմպիոնը դառնալու համար: Շնորհակալություն հայտնելով երեկոյի կազմակերպման ու Երեւանում պրոֆեսիոնալ  բռնցքամարտի դպրոցի բացման հարցում իրեն աջակցած ՀՀ նախագահին` Վիկն աշխարհի չեմպիոնի իր գոտին նվիրեց Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱՕԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանին, ում աջակցությամբ եւս մարտն իրականություն դարձավ, աշխարհի չեմպիոնը նվիրեց 2008-ին ստացած  “Տարվա ամենաուժեղ նոկաուտ”  մրցանակը: Վիկ Դարչինյանի կինը Դարչինյանի հաջորդ մարտը, նախնական տվյալներով, կլինի ռուս բռնցքամարտիկի հետ. “Ռուսաստանից ինչ-որ բռնցքամարտիկ է գալու, որ ինձ ձեռնոց նետի, չգիտեմ ով է, դրա մասին դեռ չեմ հասցրել մտածել”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Վիկը, ով պատրաստվում է արդեն իսկ ձեւավորված ավանդույթի համաձայն` մարտից հետո ընտանքի հետ մեկնել  հանգստանալու: Ի դեպ, մարտին ներկա էր նաեւ մարզիկի կինը: Բռնցքամարտիկն ասում է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ ունի, սիրում է իր հայրենիքն ու ամեն ինչ անելու է հայրենակիցներին աշխարհին ներկայացնելու համար: BRAVO.am-ը շնորհավորում է Վիկ Դարչինյանին, Ազատ Հովհահաննիսյանին, Հովհաննես Ժամկոչյանին, Գաբրիել Տոլմաջյանին` մաղթելով նոր հաղթնականեր պրոֆեսիոնալ ռինգում:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW