×


Դեւիդ Բեքհեմ

Դեւիդ Բեքհեմ

Ֆուտբոլիստը կարող է գործազուրկ դառնալ:) Մեքսիկական  “Տիխուանա’’ ֆուտբոլային ակումբն առաջարկել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմին համալրել իր թիմի շարքերը: Նշենք, որ առաջարկն ընդունելու դեպքում ֆուտբոլիստի ամսական աշխատավարձը կկազմի 1.6  միլիոն դոլար: Դեւիդը նաեւ կունենա անձնական ինքնաթիռ` խաղերին ժամանելու համար: Եթե Բեքհեմը համաձայնի այս առաջարկին, ապա նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Տեղեկություն է տարածվել նաեւ, որ ակումբը Կալիֆոռնիայում էլ 3 միլիոնից ավելի արժողությամբ տուն է առաջարկել Դեւիդին: David Beckham 36-ամյա կիսապաշտպանն այժմ խաղում է ամերիկյան “Լոս-Անջելես Գալաքսի’’ ակումբում: Նոյեմբերի 20-ին Դեւիդը վերջին խաղը կխաղա այս ակումբի կազմում, որից հետո արդեն գործազուրկ կդառնա ;): Բեքհեմին “ձեռք բերելու” հարցում ներկա դրությամբ գլխավոր հավակնորդ է հանդիսանում ֆրանսիական “ՊՍԺ” ակումբը: Այս ֆուտբոլիստով հետաքրքրված է նաեւ լոնդոնյան “Տոտենհեմը’’: Դեւիդ Բեքհեմի որոշումն անհայտ է դեռեւս: Նա շարունակում է խաղալ ֆուտբոլ եւ վայելել չորրորդ անգամ հայր դառնալու բերկրանքը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW