×


«Певцов много, ПЕВЦОВ один»

«Певцов много, ПЕВЦОВ один»

Դմիտրի Պեւցովը երեկ Երեւանում էր:) Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ երգիչ Դմիտրի Պեւցովը նոյեմբերի 24-ին Երեւանում էր «ԿարՏուշ» street-rock խմբի անդամների հետ: Նրանք ելույթ ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, բայց մինչ համերգը հանդիպեցին լրագրողներին: Dmitri Pevcov «Հանցագործ Պետերբուրգ», «Ընտրությունների օր» ու այլ ռուսական ֆիլմերում նկարահանված Դմիտրի Պեւցովը խոստովանում է, որ կինոն ճանաչում է տալիս, բայց ավելի շատ սիրում ու գնահատում է թատրոնը. «Ինձ թատրոնի դերասան եմ համարում, խաղացանկային թատրոնը պրոֆեսիոնալ դերասան դառնալու իսկական հնարավորություն է տալիս, իսկ կինոյում հաճախ խաբում են մարդկանց, մոնտաժի շնորհիվ անտաղանդ մարդն էլ կարող է լավ խաղալ, ինչպես Առնոլդ Շվարցենեգերը, ով սպորտսմեն է եւ որեւէ առնչություն չունի կինոյի հետ::) Կարծում եմ` կինոն պրոֆեսիոնալ դերասանի ստեղծագործելու հիմնական տեղը չէ», - ասում է նա ու ավելացնում. «Հենց հիմա նկարահանվելու շատ լավ առաջարկ ունեմ, որի սցենարը համակարգչիս մեջ է, բայց նկարահանվելու փոխարեն կարող եմ ընտանիքիս հետ լինել, ոչ մի կինո չարժե այդ ամենին»: :) Dmitri Pevcov & Kartush Դերասանին մինչ օրս հիշում են ռուսական «Երկու աստղ» նախագծից, որտեղ մասնակցում էր երգչուհի Զառայի հետ. «Մի քանի երգեր, այդ թվում` «Դլե Յաման»-ը դարձել են հիթեր, ինձ ու Զառային հրավիրում են համերգներին կատարելու այդ երգերը: Զառայի համար շատ հեշտ էր, իսկ ես անվերջ փորձեր, լարված գիշերներ էի անցկացնում: Զառայի հարցում բախտս բերել էր, իր հասակակիցների մեջ չկան այդպիսի երգչուհիներ` տաղանդավոր, խորը, աշխատասեր ու սովորելու պատրաստակամությամբ»,- նշում է 47-ամյա արտիստը: Դմիտրի Պեւցովն ավտոմրցաշարերից մեկի ժամանակ հանդիպում է «ԿարՏուշ» խմբի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Վերտուզաեւին, սերը ավտոների նկատմամբ ու երաժշտական նույն նախասիրությունները նրանց միավորում են. «Չեմ կարող նկարագրել այն հաճույքը, որ զգում եմ, երբ բեմին կենդանի նվագախմբի հետ եմ, ես երաժշտության ոլորտում սկսնակ եմ, երաժիշտները պրոֆեսիոնալ են, ուղղում են սխալներս, շատ հաճելի է իրենց հետ աշխատել»,- պատմում է դերասանը: Dmitri Pevcov Նա նշում է, որ երգն ու երաժշտությունն արդեն դարձել է լուրջ մասնագիտություն. «Հոբբին այն երեւույթն է, ինչով զբաղվում ես ազատ ժամանակ, քո հաճույքի համար, բայց քանի որ ժամանակս ափսոսում եմ ֆիլմերում նկարահանվելու համար, երաժշտությամբ այսօր գումար եմ վաստակում: Արդեն 10 տարի լրջորեն զբաղվում եմ վոկալով, հիմա երգը նախասիրությունից վերածվել է լուրջ մասնագիտության»: Խաղացանկային թատրոնն իր տունն է համարում, բայց դերերից եւ ոչ մեկը չի առանձնացնում. «Դերերը երեխաների նման են. կարող են լինել հաջողակ, հիվանդ, չստացված... դժվար է մի կերպար առանձնացնել, ամեն մեկը յուրովի է, ինչպես երեխաները»: Չնայած թատրոնն իր տունն է, այնուամենայնիվ, Դմիտրի Պեւցովի համար ամենաառաջնայինն իր ընտանիքն է, ամենամեծ նվերը` իր կինը. «Չգիտեմ` կդառնայի Պեւցով, եթե նա չլիներ կողքիս, երեւի չլինեի այն, ինչ կամ հիմա»: :) Dmitri Pevcov «Певцов много, ПЕВЦОВ один» խորագիրը կրող համերգային ծրագրում Պեւցովը շփումը շարունակեց հանդիսատեսի հետ, անմիջապես արձագանքում ու կատակներ էր անում. «Շատերը մտածում են, որ ես հերոս եմ, էկրանից եմ թիկնեղ թվում, ինչպես կասեր Կառլսոնը, ծաղկուն հասակում գտնվող տղամարդ եմ:)»: Մամլո ասուլիսի ժամանակ նշել էր, որ թատրոնի դերերից մեկի համար մարմնամարզությամբ է զբաղվում, «շպագատ» է իջնում, համերգի ընթացքում չմոռացավ ցույց տալ «շպագատը»::) Երգչի եւ «ԿարՏուշ» խմբի երգացանկը բազմազան էր` լիրիկական, հումորային, ինչպես նաեւ ռետրո, որի ժամանակ հնչեցին կոմպոզիտոր Ալեքսանդր Վերտինսկու «Փոքրիկ բալետի պարուհի», «Պիկկոլո բամբինո» երգերը. «Չնայած թարմ եմ երեւում, բայց Վիսոցկու երգերն արդեն 25 տարի երգում եմ: Վիսոցկին հիանալի պոետ է, դեռ դպրոցական տարիքից լսում էի նրան»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW