×


Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Մամուլում լուրեր են տարածվել, թե Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից, քանի որ իր “համբերության բաժակը լցվել էր”: Իսկ պատճառն այն է, որ երգչուհու նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ են, մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից:

Արմինե Գրիգորյանն այժմ Փարիզում է


BRAVO.am-ը լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով զրուցել է Արմինե Գրիգորյանի եղբոր՝ հաղորդավար-երգիչ Սամվել Գրիգորյանի հետ, որն էլ նշել է հետեւյալը. “Խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Արմինեն մեկ ամիս առաջ մեկնել է Հայաստանից, բայց ոչ այդքան “ամպագոռգոռ” եւ ոչ լրատվամիջոցների մատնանշած պատճառով”:

Մեր հարցին, թե որն է եղել երգչուհու՝ Հայաստանից մեկնելու հիմնական պատճառը, Սամվել Գրիգորյանը այս պատասխանն է տվել. “Չեմ կարող ասել, բայց հաղորդման՝ հեռուստաընկերությունների կողմից մերժվելը դրա պատճառը չէ”:

Սամվել Գրիգորյանը


Արմինե Գրիգորյանի եղբայրը նշել է, որ երգչուհին այժմ գտնվում է Ֆրանսիայում, “որոշակի ժամանակով է հեռացել, իսկ թե երբ կվերադառնա, հստակ չգիտի”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե եւ Սամվել Գրիգորյանների անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW