Մերկություն իսպանական ձեւով:) Ռուս մոդել Իրինա Շեյքը չի դադարում հիացնել իր արտաքինով: Գեղեցկուհուն հիմնականում մերկ ենք տեսնում, ինչը աղջկա ընկերոջը` Քրիստիանո Ռոնալդուին էլ է դուր գալիս: Ֆուտբոլիստը ոչ միայն դեմ չէ Իրինայի անկեղծ ֆոտոշարքերին, նաեւ քաջալերում է սիրելիին:): Մոդելի հերթական ֆոտոշարքն իսպանական “Elle” ամսագրի դեկտեմբերի համարում կհայտնվի: Իրինան կրկին անգամ ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը, որը ծածկում են միայն կարմիր փայլերը: Մյուս լուսանկարներում կրքոտ եւ սեքսուալ Իրինան Իսպանիայի խորհրդանիշ կարմիր գույնի զգեստով է: Մոդելը վստահաբար կջերմացնի ձմեռային ցուրտ օրերը, իհարկե, միայն լուսանկարների տեսքով:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Elle
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: