Էքսկլյուզիվ.“Մենք գեղեցիկ զույգ ենք” BRAVO.am-ն իր ընթերցողներին պատմել է Լիլուի եւ Խորեն Լեւոնյանի հնարավոր կապի մասին: Նաեւ տեղեկացրել էինք, որ երգչուհին այլեւս հանդես է գալիս Լիլիթ անվամբ: Ինչպես հիշում եք, մեր նախնական զրույցի ժամանակ Խորենը չէր ցանկացել խոսել իրենց սիրային հարաբերություններից, իսկ Լիլիթը խնդրել էր “հանգիստ թողնել իրեն ու իր անձնական կյանքը”. երգչուհու համար նման խոսակցություններն այդ պահին ցանկալի չէին, չէր ցանկանում քննարկել: BRAVO.am-ն օրերս է երջանիկ զույգին միասին “բռնացրել” երեւանյան ակումբներից մեկում: Խորեն Լեւոնյանի եւ եղբոր` Արսենի մեջտեղում նստած էր հենց ինքը` Լիլիթը:): Չնայած ակումբի մարդաշատ լինելուն` զույգն ազատ շփվում էր` չխուսափելով անգամ ֆոտոխցիկներից: “Գեղեցիկ զույգը վայելում է գեղեցիկ համերգային ծրագիրը”,- BRAVO.am-ին ասել է Խորեն Լեւոնյանը` հավելելով, որ ինքն այժմ ապրում է նախկին կնոջից ու որդուց առանձին: Դերասանը իր եւ Լիլիթի հնարավոր ամուսնության մասին խոսելիս նշել է, որ դա ժամանակի խնդիրն է. “Ժամանակը ցույց կտա` ինչպիսին կլինեն մեր հետագա հարաբերությունները”: “Ամեն ինչ ժամանակից է կախված”. Լիլիթ Իսկ Լիլիթը, համաձայնելով Խորենի հետ, նշել է, որ նախկինում չէր խոսում իրենց սիրային կապի մասին, քանի որ չի սիրում անձնական կյանքը հասարակության քննարկման առարկա դարձնել. “Ես փորձում էի գաղտնի պահել: Սա իմ անձնական կյանքն է: Թաքցնելու կարիք չկա, ուղղակի էլի չեմ մանրամասնի... Ինչպես Խորենն է ասում, ամեն ինչ ժամանակից է կախված...”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: