Լուիզա Ներսիսյանը շուտով կինոսերներին կներկայանա նոր կերպարով. դերասանուհին նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի որդու` Մհեր Մկրտչյանի “Իմ անտանելի պապը” ֆիլմում:
Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է “Իմ անտանելի պապը” ֆիլմում
“Ֆիլմը դիվանագետի մասին է, որի պապը նախկինում աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում: Իր կապերն օգտագործելով՝ նա պարզում է, թե ինչով է զբաղվում թոռնիկը, նրան սիրային հարցում ճիշտ ուղու վրա է դնում”,- BRAVO.am-ին պատմել է Լուիզա Ներսիսյանը:
Դերասանուհին նշել է, որ ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, որում նկարահանված դերասանների թվում է նաեւ իր ամուսինը՝ Հրանտ Թոխատյանը:
“Իմ անտանելի պապը” ֆիլմում Լուիզայի դերն, ինչպես ինքն է ասել, այնքան էլ մեծ չէ, բայց տպավորիչ է, խաղընկերն էլ Կոստանտին Յուշկեւիչն է:
Լուիզա Ներսիսյանի հմայքը` Կոստանտին Յուշկեւիչի ուշաթափության պատճառ :)
Լուսանկարներից մեկում ներկայացված է ֆիլմի այն հատվածը, որտեղ Կոստանտինն ուշաթափված է. “Երբ փորձում եմ օգնել, նա ոտքի է կանգնում ու ասում, որ ուշաթափության պատճառն իմ հմայքին չդիմանալն էր”,-նշել է Լուիզա Ներսիսյանը:
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երեւանում, Տաթեւում, Գորիսում եւ Մոսկվայում: Նշենք, որ Հրանտ Թոխատյանն էլ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու հորը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է "Սինեպրո" ընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: