×


Խորհրդանշանների օր

Խորհրդանշանների օր

Երեւանում եռագույն քայլերթ կայացավ:) Հունիսի 15-ին Հանրապետության հրապարակում էին հավաքվել եռագույն հագած ու մեր դրոշը ձեռքներին բազմաթիվ երիտասարդներ:): Երեկ Հայաստանի պետական խորհրդանշանների օրվան նվիրված քայլերթ տեղի ունեցավ: Սոֆի Մխեյան եւ Նազիկ Ավդալյան Տոնական քայլերթին մասնակից հայերն անցան Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու կրկին վերադարձան Հանրապետության հրապարակ` ողջ ընթացքում  “Հայաստան” վանկարկելով ու մեր դրոշը ծածանելով: Երեւանում եռագույն քայլերթ կայացավ:) Պետական խորհրդանշանների օրը Հայաստանում նշեցին երկրորդ անգամ: Հիշեցնենք, որ “ՀՀ դրոշի մասին” եւ “ՀՀ զինանշանի մասին” օրենքներն ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին: Երեւանում եռագույն քայլերթ կայացավ:) Հայաստանի հիմնով, հայրենասիրական այլ շատ երգերով ուղեկցվող երեկվա միջոցառմանը մայրաքաղաքից, մարզերից, Սփյուռքից մասնակցող երիտասարդներին միացել էին Լեւոն Արոնյանը, Նազիկ Ավդալյանը, եռագույնը տանում էր նաեւ Սոֆի Մխեյանը:): Երգչուհին անցյալ տարվանից է բոլորին հորդորում “ճանաչել մեր հայրենիքը, մեր մեծերին, ինքներս մեզ”:): Նրա “Ճանաչիր” երգն էլ հնչեց: Հայոց եռագույնին, զինանշանին եւ օրհներգին նվիրված քայլերթ Սոֆին հաշիվը կորցրել է` քանի անգամ է հագել եռագույն շապիկը:). “Հնարավորության դեպքում առիթը բաց չեմ թողնում ու փորձում եմ կրել պատվով: Ինձ համար խորհրդանշանները շատ կարեւոր ու ազդեցիկ են: Եռագույնը տանելուց փշաքաղվում էի, աննորմալ ու լավ զգացողությունն էր”: Երգչուհին չգիտի` ինչու տոնակատարությանը մեր մյուս արտիստները չէին մասնակցում. “Շատ կուզեի տեսնել իրենց այստեղ: Վստահ եմ` բոլորն էլ պատրաստ են մասնակցել նման հայրենասիրական միջոցառման”: Հայոց եռագույնին, զինանշանին եւ օրհներգին նվիրված քայլերթ 2009-ի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը “մի այլ կարգի է կապված Հայաստանի դրոշի հետ”. “Հպարտ ու ուրախ եմ, որ մի քանի անգամ կարողացել եմ մրցույթների ժամանակ բարձրացնել այն”: Ապրիլին ավտովթարի ենթարկված Նազիկը BRAVO.am-ին ասաց` գրեթե ապաքինվել է. “Մի քանի ամսից նոր կկարողանամ պարապել. ողնաշարի կոտրվածք էր ի վերջո: Հույս ունեմ, որ կկարողանամ վերադառնալ սպորտին, շատ եմ ուզում”: Երեւանում եռագույն քայլերթ կայացավ:) Տոնական քայլերթը կազմակերպել էր  “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ եւ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Հայոց եռագույնին, զինանշանին եւ օրհներգին նվիրված քայլերթ Հայոց եռագույնին, զինանշանին եւ օրհներգին նվիրված քայլերթը փակված հայտարարեց Սարգիս Նաջարյանը` խորհրդանշաններն անվանելով “մեր անկախ եւ ազատ պետության առհավատչյա”: “Փառք քեզ, Հայաստան”,- գոչեցին մասնակիցները: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW