Երգչուհին հայերենով կատարել է “Ջան, բալես, բալես” երգը “Մանկական Եվրատեսիլ 2011’’ -ի Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովան, որը երգչուհի Վալերիայի հետ է ընտրել Երեւանում կայանալիք մրցույթի համար նախատեսված իր զգեստն, արդեն քանի օր է` մեր մայրաքաղաքում է:): Աշնան վերջին օրը Կատյան հանդիպել է երկրպագուների հետ: “Մոսկվայի տան” դահլիճում գերակշռում էին երեխաները, ովքեր էլ իրենց ջերմ ողջույններով, փուչիկներով եւ դրոշակներով ոգեւորում էին երգչուհուն: Աղջկա` բեմում հայտնվելուց առաջ ցուցադրվել է Մոսկվայում կայացած նախընտրական փուլից հատված. հաղորդավարներ Օսկար Կուչերան եւ Օքսանա Ֆյոդորովան հայտնում են, որ եզրափակիչ փուլ է անցել եւ Երեւան է մեկնում Կատյա Րյաբովան: Այս տեսանյութից հետո բեմ է բարձրացել Կատյան` ձյունանուշիկի կերպարով: Երկար վարսերով երգչուհին ողջունել է հանդիսատեսին. “Շատ ուրախ եմ տեսնել բոլորիդ: Շնորհակալ եմ, որ եկել եք”: Փոքրիկ գեղեցկուհին հանդես է եկել չորս տղայից բաղկացած պարային խմբի հետ ու կատարել Ալլա Պուգաչովայի “Առլեկինո’’-ն: Ի դեպ, դահլիճը ձայնակցել է աղջկան երգի ընթացքում: “Շատ հյուրընկալ ու ջերմ մարդիկ են հայերը: Պատրաստվում ենք շրջել քաղաքով, տեսնել գեղատեսիլ վայրերը: Ի դեպ, դեռ ոչինչ չեմ համտեսել հայկական խոհանոցից’’,- ասել է Կատյան ու նշել, որ անակնկալ ունի հայերի համար. երգչուհին, հանելով հուշաթերթիկը, հայերենով կապելլա կատարել է “Ջան, բալես, բալես’’ երգը:): 14-ամյա Կատյան արդեն իսկ որոշել է` ինչով կզբաղվի ապագայում. “Շատ երջանիկ էի եւ էմոցիաներով լի, երբ հասկացա, որ ես եմ ներկայացնելու երկիրս: Ինձ համար մասնակցությունն առավել կարեւոր է հաղթանակից: Իմ հիմնական նպատակն է արժանի կերպով ներկայացնել Ռուսաստանը: Թող հաղթի ուժեղագույնը: Բոլոր մասնակիցներն էլ շատ ուժեղ են եւ հզոր ձայներ ունեն’’: Րյաբովայի բեմական զգեստի մասին. երեւանյան բեմում Կատյան ելույթ կունենա ռուս հայտնի դիզայներ Իգոր Չապուրինի հեղինակած հագուստով: Աղջիկը խոստովանում է, եթե ընտրությունն իրենը լիներ, նույն կերպ կվարվեր: Կատյա Րյաբովան ծնվել է 1997 թվականին Ռուսաստանում: Չորս տարեկանում նա առաջին անգամ նստել է դաշնամուրի մոտ, հինգ տարեկանում սկսել երգել, իսկ ինը տարեկանում վարակվել “Մանկական Եվրատեսիլ” մրցույթին մասնակցելու մտքով:): Դահլիճում հավաքված երեխաներին հնարավորություն է ընձեռվել իրենց հարցերը հղել փոքրիկ երգչուհուն: Ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Կատյան քույրիկ ունի, որը եւս երգում է, իսկ տանը պահում է թերիեր շնիկ եւ բրիտանական կատու: Աղջիկը լավ է սովորում, իսկ սիրելի առարկաներն են պատմությունն ու հասարակագիտությունը: Կատյան մի քանի տարի բալետով է զբաղվել: Ազատ ժամանակն անց է կացնում ընկերների հետ: Իսկ երբ մեծանա, իր խոսքերով, “հաստատ զբաղվելու է արվեստի հետ կապված որեւէ գործով, քանի որ բեմի մարդ է, սիրում է ելույթ ունենալ եւ իրեն չի պատկերացնում բեմից դուրս’’: Րյաբովան միջոցառման ժամանակ կատարել է նաեւ իր երգացանկից “Փոքրիկ Իշխանը’’ երգը, որի հեղինակը հենց ինքն է: Հանդիպման ավարտին Րյաբովան ներկայացրել է մրցութային երգը: Հանդիպման կազմակերպիչների հայկական կողմն էլ Կատյային է հանձնել Հայաստանի խորհրդանիշ նուռը` շղթայի տեսքով: Հյուրերին Կատյան նվիրել է իր ձայնասկավառակները, ստորագրություն է բաժանել եւ լուսանկարվել:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: