Երկու “Մարիոնետ” ու “հեփի էնդ”:) Համոյի թատերականացված ռեփ-երեկոները երկրպագուների սրտով էին, ռեփերը գոռում էր` “Հա”, հանդիսատեսը` “մոոոոո”, “Հա-մոոո” ու այդպես շարունակ:): Օգոստոսի 21-ին եւ 22-ին Երեւանի խամաճիկների պետական թատրոնում Համոն “Մարիոնետ” խորագրով երկու մենահամերգ տվեց ու նշեց` Երեւանն ու նոր ջահելությունը, իր խոսքերով, իրեն “դզում ա”:): Համերգների ընթացքում Համոն իր հին ու նոր երգերը կատարեց, զրուցեց հանդիսատեսի հետ. իր ասած գլոբալ, “ճգնաժամային” թեմաները քննարկեցին:): Բեմում հայտնված խամաճիկներն էլ ամեն ինչ անում էին շոուն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար:): Համոն "անտիգլամուր" ռեփեր է:) “Ռեփից հասկացողներ ջան, Երեւանում կան ռեփերներ, որոնց սիրում եք, չեք սիրում, որոնցից մեկը ես եմ, ու ինձ հետաքրքիր ա` ձեր կարծիքով ի՞նչ ոճի ռեփ եմ կարդում”, - հարցրեց Համոն, պարզեց` “անտիգլամուր” ռեփեր է:) ու շարունակեց. “Բայց ջոկում ես, էս քաղաքում էնքան շատ է գլամուրը, էդ մարդիկ ինձ…”: “Բա իրենց դեմ մենք դուրս չգանք, ո՞վ պետք է դուրս գա” պատասխանը Համոյին շատ դուր եկավ:). “Ծափ տվեք, նայեք` ինչ ջահելություն է մեծանում է, նոր ջահելություն ա մեծանում: Ապրեք”: Ռեփերը նշեց` հանդիսատեսի հետ շփումը, հարցերը ձեւական չեն, չմտածեն` ուզում է երկու րոպե հանգստանա, հարցեր է տալիս: Հանգստացավ Համոն ու շարունակեց ռեփ կարդալ:): “Մարիոնետ” համերգին Մոսկվայից մերկապարողներ էին եկել: “Արի իմ մոտ, պարի, պարի, կյանք, էլ ուրիշ բան չեմ ուզում”,- երգում էր Համոն, խամաճիկներն էլ հենց ռեփերի վրա էին իրենց լավ զգում:): Առաջարկ եղավ մարիոնետներով տեսահոլովակ նկարահանել. կլինի այդ տեսահոլովակը:): Ռեփերը հատուկ մենահամերգի համար պարի պետականից երկու աղջիկ էր հրավիրել. “Զանգել եմ, մի ժամ ու կես Վանուշ Խանամիրյանի հետ կռիվ արել, ասացի` պետք է իրենք լինեն, ասաց` չէ, դե մեծ մարդ ա, ոչինչ, չի հասկանում` ռեփը ինչ է: Բայց ջահել ենք, մեր ասածին հասնում ենք”: Տարազով մարիոնետները բեմ բարձրացան ու Համոյի ռեգետոնի տակ պարեցին: Շատ գեղեցիկ ջազային համար ներկայացրին միմիայն խամաճիկները, շատ էմոցիոնալ էր նվագում Լուսինե Սարգսյանի խամաճիկը: Երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը “Այբ, բեն, գիմ”-ը եւս մեկ անգամ հիշեցրեց:): Համոն “Eva” ռոք-խմբի հետ դուետով հանդես եկավ: “Ես առաջ մենակ ռեփ էի լսում, հետո ծանոթացա “Eva” ռոք-խմբի հետ, սկսեցի իրենց սիրել ու ցանկացա մի հետաքրքիր գործ միասին կատարենք”,- ասաց ռեփերը ու երգեց. “Մնա, Էվա, մնա, էս պիեսը ես եմ գրել, ինձ մոտ “հեփի էնդ” ա”: Մերկուցիոն ռեփ կարդաց:) Համո.- Շեքսպիրն ո՞վ ա: Հանդիսատես. - Ռեփեր է:): Համո. – “Ռոմեո եւ Ջուլիետ” պիեսին ծանոթ ե՞ք: Հանդիսատես. - Այո, մոտիկից, կարդացել ենք:): “Լիլի Էլբակյանը նոր բեմադրություն է անում, ժարգոնով կասեմ, էնքան “դուխով” աղջիկ է, որ Շեքսպիրի “Ռոմեո եւ Ջուլիետը” շատ հետաքրքիր ոճում բեմադրել է: Բոլորիդ խորհուրդ կտամ` գաք, պրեմիերան նայեք: Այդ բեմադրության մեջ Մերկուցիոյի կերպարի համար ես ռեփ եմ գրել: Շեքսպիրի խոսքերի հիման վրա ռեփ ենք հավաքել, ու երբ Մերկուցիոյին սրով խոցում են, նա իր բողոքը արտահայտում է ռեփի միջոցով: Հինը լավ է, բայց հնի հիմքի վրա նորն է պետք կառուցել, որովհետեւ մենք նոր ջահելություն ենք: Դերասան չեմ, չեմ կարա լինել Մերկուցիո, բայց կփորձեմ”,- Համոն Մերկուցիոյի դերում ռեփ կարդաց: “Մարիոնետ” խորագրով մենահամերգը հենց համանուն երգով փակվեց: Խամաճիկի դերում հանդես եկող Համոյին “կառավարում էր” տիկնիկավար Ռուբեն Աբրահամյանը: Ռեփերը իր կայացած համերգի համար շնորհակալություն հայտնեց նշանածին:). “Մի աղջկա համար, ով հիմա ինձ համար աղոթում է, որ էս համերգը լավ անցնի: Իմ ամենասիրելի, թանկ մարդուն, որ էս կյանքում ինձ համար շատ բան է փոխել. Լիլի Էլբակյանին շատ եմ սիրում”: Համոն կարոտելու է իր երկրպագուներին, բայց նշում է` սա դեռ սկիզբն է:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: