×


Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

“Մնաց մեկ վիրահատություն” Հրաչ Քեշիշյանն, ով օրերս սրտամկանի ինֆարկտ է տարել, ժամեր առաջ իր` “Facebook”-ի էջում շնորհակալություն է հայտնել իրեն վիրահատող բժիշկներին եւ  առողջություն մաղթողներին: Հրաչ Քեշիշյան. “Շատ շնորհակալ եմ բժիշկներիս, փաստորեն փրկել են կյանքս” ATV-ի գլխավոր պրոդյուսերը հետեւյալն է գրել. “Արդեն շատ լավ եմ: Մնաց մեկ վիրահատություն, դա էլ` երեքշաբթի: Շատ շնորհակալ եմ բժիշկներիս, փաստորեն փրկել են կյանքս: Սպասենք մյուս վիրահատությանը: Բոլոր ընկերներիս շատ շնորհակալություն”: “Հեչ չմտածես, Հրաչ ջան”. Նադեժդա Սարգսյան Հրաչ Քեշիշյանի գրության ներքո մեկնաբանություն է թողել նաեւ Նադեժդա Սարգսյանը. “Հրաչ ջան, պաչում ենք քեզ: Հեչ չմտածես: Ամեն ինչ լավ է լինելու: Ամենակարեւորը քո տրամադրությունն է, որը դու ունես: Մենք էլ ենք շնորհակալություն հայտնում բոլոր բժիշկներին, եւ, իհարկե, մեր Աստծուն, թող միշտ քեզնից անպակաս լինի”: “Հրաչ ջան, Աստված քեզ հետ է, չմտածես: Կարեւորը երբեք չընկճվես: Ամեն ինչ շատ լավ է արդեն:)”,- գրել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Ի դեպ, Հրաչ Քեշիշյանը միտք է հայտնել, թե “արժի բժիշկների մասին ֆիլմ նկարել” ;): BRAVO.am-ը եւս առողջություն է մաղթում ռեժիսորին: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW