×


Մարիաննա Հովհաննիսյան

Մարիաննա Հովհաննիսյան

Երգչուհու առաջին ակումբային մենահամերգը կայացավ : ) Ապրիլի 17-ին Մարիաննա Հովհաննիսյանը կանաչ էր հագել ու «Never felt this way» էր երգում, զգում էր այն, ինչը մինչ այժմ չէր զգացել. երգչուհին առաջին անգամ մենահամերգ ունեցավ երեւանյան բար-սրճարաններից մեկում: Համերգից առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին ակումբային մենահամերգին բավական երկար է պատրաստվել, իսկ մեծ բեմի փոխարեն ընտրել է փոքրը, քանի որ ուզում է ծանոթանալ իր երկրպագուներին ու նրանց «պահանջներին»՝ «Հետագայում մեծ մասշտաբով մենահամերգ պատրաստելու ու ըստ արժանավույն հանդես գալու համար»: Մարիաննայի առաջին ակումբային համերգին ներկա էին ընկերներ, բարեկամներ եւ մարդիկ, ովքեր սիրում են նրա երգերը: Marianna Hovhannisyan Համերգային ծրագրում ընդգրկված էր 15 երգ, որոնցից չորսը Մարիաննայինն էին, իսկ մյուսները` արտասահմանյան հիթեր` Սթիվի Ուանդերի, Ուիթնի Հյուսթոնի, Ջենիֆեր Հադսոնի, Ալիշա Քեյսի եւ Քրիստինա Ագիլերայի երգացանկից: Մարիաննան ասում է, որ մինչ իր առաջին երգերի եւ տեսահոլովակների թողարկումը միջազգային մրցույթներին ներկայացել է այս երգիչների ռեպերտուարից ընտրված երգերով, որոնք սիրում է. «Ես սկսել եմ զազ-սոուլից, ինձ համար նորություն չէ դրանք կատարելը»: mari, Marianna & Anushik Bravo.am -ին երգչուհին ասաց, որ հատուկ համերգի համար իր արտաքին տեսքը փորձել է ինչ-որ չափով նոր դարձնել: Զգեստի կանաչ գույնը Մարիաննան ընտրել էր ինտերիերի եւ հրավիրատոմսերի գույնի հետ համադրելով, բացի այդ, երգչուհին նշում  է, որ սա այն գույնն է, որը դեռ չէր կրել բեմում. «Իսկ այսօր այն օրն է, երբ պետք է ինչ-որ չափով նորովի ներկայանալ:)»: Երգչուհին փորձել էր սանրվածքն ու ատրիբուտները եւս համապատասխանեցնել իր կերպարին. «Փորձել ենք սեւական կերպար ստանալ, ծրագիրն էլ սեւական է...»: Համերգային ծրագիրն անցավ ուրախ մթնոլորտում, Մարիաննան երգեց ու արժանացավ ներկաների ծափերին եւ բրավոներին (Bravo.am:)): Առաջին մենահամերգից հետո Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իր ձայնասկավառկն ու նկարահանել նոր տեսահոլովակ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW