×


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի

Չորրորդ անգամ Երեւանում Հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին արդեն չորրորդ անգամ ելույթ է ունենում Երևանում:): Մարտի 10-ին  «Արամ Խաչատրյան”  համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց համերգ` նվիրված աշխարհահռչակ Աստոր Պիացոլայի 90-ամյակին: Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ելույթ ունեցավ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Երեկոյի ընթացքում նվագախումբը ղեկավարում էր իտալացի հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ռոբերտո Մոլինելլին: Mario Stefano Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Երեկոյի ընթացքում, բացի Պիացոլայի գործերից հնչեցին նաեւ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելլի եւ Անտոնելլա Բարբարոսսայի ստեղծագործությունները: Վերջինս եւս ներկա էր համերգին: Ի դեպ, համերգի ընթացքում տեղի ունեցավ Ռոբերտո Մոլինելլիի եւ Անտոնելա Բարբարոսսայի երկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերան: Պատկերացնում եք չէ ՞` ինչ կատարվեց դահլիճում, երբ հնչեց Նինո Ռոտայի “Սյուիտը”` ավելի հայտնի բոլորին “Կնքահայրը” ֆիլմից:): Mario Stefano Pitrodarkin & Roberto Molinelli ''Շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ: Այս անգամ որոշեցի լրիվ փոխել համերգային ծրագիրը: Չորս տարի առաջ, երբ առաջին անգամ ժամանեցի Երեւան, միայն Պիացոլայի գործերից նվագեցի Արամ Ղարաբեկյանի նվագախմբի հետ: Գիտեմ, որ հայերը շատ են սիրում Պիացոլա, բայց այսօր նոր ծրագրով եմ ներկայանում'',- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: 30-ամյա ակորդեոնահարը իր էմոցիաների, կրքի, էներգիայի եւ յուրահատուկ ժեստերի միջոցով զրուցում էր դահլիճում նստած յուրաքանչյուրի հետ: Հուզմունքը այնքան մեծ էր, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին երկու անգամ “բիս”-ի կանչեցին:): Նա էլ սիրով  համաձայնեց ու նվագեց հայերի սիրելի Պիացոլայի ստեղծագործություններից: ''Բայց Աստոր Պիացոլայի` ձեզ լավ ծանոթ հատվածը չեմ նվագելու այսօր :): ''Ավե Մարիա”-ն կներկայացնեմ'',- ավելացրեց նա: Mario Stefano Pitrodarkin, Antonella Barbarosayn & Roberto Molinelli Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին պատասխանեց նաեւ մեր հարցին, թե ո՞ւմ կամ ինչի՞ հետ է ասոցացնում ակորդեոնը: ''Չեմ հասկանում` ինչո՞ւ են կիթառը նմանեցնում կնոջը. այն ավելի ուխտի է նման:): Ակորդեոնը, կարծես, մարմնիս ու հոգուս մի մասը լինի, հաստատ այն ավելի է կնոջ հիշեցնում'',- ասաց երաժիշտը: Համերգից հետո զրուցեցինք նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ.''Շատ մեծ տարբերություն կա լավ եւ հայտնի երաժշտի միջեւ: Մենք աշխատում ենք մշտապես Հայաստան հրավիրել մարդկանց, ովքեր կսիրեն Հայաստանը, մեր արվեստն ու մշակույթը ու երկու առավելություն կունենան` կլինեն հայտնի եւ լավ: Մարիոյի դեպքում հենց այդպես է: Ավելիին սպասեք. դեռ շատ ու շատ մեծություններ են համերգով ներկայանալու այստեղ:)'': Sergey Smbatyan Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, անկասկած, սիրել է Հայաստանը:).''Հույս ունեմ, երբ հաջորդ անգամ ժամանեմ Երեւան, ինձ կհաջողվի նվագախմբերի միքս կատարել ու համերգով ներկայանալ'': Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW