×


Մարի Ադամյան

Մարի Ադամյան

Ցուցահանդես նկարչի “Ճամփորդական բլոկնոտից” Ապրիլի 16-ին “Բյուրոկրատ” գրախանութում տեղի ունեցավ նկարիչ Մարի Ադամյանի հերթական ցուցահանդեսի բացումը: Սա նկարչուհու արդեն 4-րդ անհատական ցուցահանդեսն է Երեւանում: Ընդհանուր առմամբ Մարին 34 խմբակային եւ չորս անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում եւ արտերկրում` Անգլիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Իսկ 2007 թվականին Մարի Ադամյանը մասնակցել եւ ներկայացրել է Հայաստանը Մետաքսի նկարիչների միջազգային փառատոնում` Մեծ Բրիտանիայում, Էսսեքսում։ Mari Adamyan Երեւանյան ցուցահանդեսի խորագիրն է “Ճամփորդական բլոկնոտից”։ Մարին իր էսքիզների հիման վրա մեկ տարվա ընթացքում ստեղծեց իր մետաքսե նկարները եւ գրաֆիկական աշխատանքները, որոնք ներկայացված կլինեն Բյուրոկրատ գրախանութում մինչեւ ապչիլի  30-ը։ “ Վերջին մի քանի տարիների ընթացքում ինձ բախտ վիճակվեց մի քիչ ճամփորդել, եւ իմ նկարների միջոցով ուզում եմ արտահայտել իմ անձնական զգացմունքային ընկալումը՝ այս կամ այն քաղաքի գունային պատկերների, տրամադրության, միջավայրի... ”,- պատմում է նկարչուհին: Exibition “Աշխարհը  հարուստ է եւ բազմազան, եւ այդ հարստությունը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Մենք հաճախ չենք նկատում այդ ժառանգության հսկայական դերը... Ինձ համար Ճամփորդությունը կյանքի եւ ազատության դրսեւորում է, որի ընթացքում արթնանում են զգացմունքները, սրվում է գույների, ձայների, հոտերի ընկալումը... Իրական ճամփորդությունը՝ ոչ միայն շարժում է տարածության մեջ, այլ հնարավորություն է զգալ, հասկանալ աշխարհը: Շատ եմ ցանկանում, որ մարդիկ հաճախ ճամփորդելու հնարավորություն ունենան: Դա հարստացնում է մարդու ներաշխարհը: Ինձ համար զարմանալի է, երբ որոշ մարդիկ չեն սիրում ճանապարհորդել”, ասում է նկարչուհին: Exibition Ցուցահանդեսին ներկայացված են Պրագան, Ամստերդամը, Վենետիկը, Ֆլորենցիան եւ մի շարք ուրիշ քաղաքներ... Ի դեպ, Մարի Ադամյանը իր նկարներում դեռեւս չի պատկերել Երեւանը, չնայած մեծ ցանկություն ուներ ներկայացնել այն իր քաղաքային շարքում... “Պահը դեռ չի հասունացել: Պարզվում է, որքան ավելի հոգեհարազատ է քեզ քաղաքը, այնքան ավելի պատասխանատու եւ դժվար է արտահայտել այն նկարելով»,- ասում է Մարին: Մարի Ադամյանը նկարել սկսել է դեռ մանկուց: Նրա նկարների առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել մինչեւ դպրոց գնալը` Սովետական Հայաստանի ժամանակներում հայտնի “Պիոներ Պալատում”: Աշխատելով շատ տարբեր տեխնիկաներով (գրաֆիկա, բատիկ, գեղանկար)` Մարին փորձել է նկարել նաեւ ապակու վրա, սակայն, ինչպես նշում է նկարչուհին, “դա իմը չէ” :): Exibition Այսօր Մարիի արվեստանոցը գտնվում է հենց իր իսկ բնակարանում: Մինչ Մարիի 12-ամյա եւ 7-ամյա բալիկները խաղում են կողքի սենյակում, Մարին աշխատում  ու համատեղում է ընտանեկան կյանքը :): Նա նաեւ դասավանդում է “Զատիկ” մանկատան 18-20 տարեկան պատանիներին եւ աղջիկներին, փոխանցելով նրանց իր նկարչական փորձն ու հմտությունները։ Մարիի բոլոր աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ իր կայքում` www.marieart.am. Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Սարգիս Ադամյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW