Հայաստանի “ծաղիկները” քայլեցին բեմում:)
Դիզայներ եւ մոդելավորող Մարի Մանուկյանի երկու տարբեր գործունեության համատեղ ցուցադրությունն երեկ էր` Մոսկվայի տանը: Միջոցառման ընթացքում մոդելները երեկոյան զգեստներ ներկայացրին, ցուցադրվել է նաեւ “Ծաղիկներ” հավաքածուն` բատիկա, նկարներ, կոլաժներ, հելունգագործ եւ սեղնագործ աշխատանքներ:
Ի դեպ, կանանց ու աղջիկներին նվիրված “Ծաղիկներ” -ը Մարին առաջին անգամ չէր ներկայացնում: Նորությունը հավաքածուի հիման վրա ստեղծված երեկոյան զգեստների ցուցադրությունն էր` “Հայաստանի ծաղիկները” խորագրի ներքո: Նշենք, որ հագուստները կրում են նույն էլեմենտները, որոնք ներկայացված են նկարներում` հայկական նախշեր, զարդեր, գույներ:
Պատերին կախված նկարներն ընտրվել էին Մարիի երեք հավաքածուից` 20 կոլաժ, գրաֆիկական 4 աշխատանք ձկների շարքից: Նա նաեւ ներկայացրել է հայ հայտնի նկարիչների աշխատանքների իր` ասեղնագործ տարբերակները:
Երեկոյի ընթացքում ներկայացվել է 13 զգեստ, որոնցից մեկը պրոֆեսիոնալ մոդելների փոխարեն ցուցադրում էր “Արմենոիդս” խմբի Լենան: Մարի Մանուկյանի խոսքերով` բոլոր զգեստներն էլ բեմական են եւ դրանք, հավանաբար, ձեռք կբերեն երգչուհիներն ու հաղորդավարուհիները:
Հենց Լենայի հետ համագործակցությունն է խթանել Մարիին զբաղվել հագուստների ձեւավորմամբ: Մասնագիտությամբ բեմանկարիչ Մարին փորձում է աշխատել տարբեր ոլորտներում եւ չսահմանափակվել մեկ ուղղությամբ: Նա պատրաստվում է ընդլայնել հագուստի հավաքածուն եւ բաց է ցանկացած համագործակցության համար:
Բացի “Արմենոիդս” խմբից, Մարին համագործակցում է տարբեր կատարողների հետ: Վերջերս աշխատել է Սիլվա Հակոբյանի հետ: Երգչուհու նոր տեսահոլովակի համար կարված հագուստների հեղինակը Մարին է:
Ի դեպ, հենց Մարին է հանդիսանում “Արմենոիդս” խմբի բոլոր տեսահոլովակների նկարիչ- դիզայները: Նա համագործակցում է նաեւ Նիկ Էգիբյանի հետ, հանդիսանում է երգչի տեսահոլովակների ռեժիսորը:
Դիզայները որոշել էր կազմակերպել իր հավաքածուի ցուցադրությունը աշնանը` սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, իսկ հոկտեմբերի 21-ը յուրահատուկ օր է իր համար:):
Երեկոյի ընթացքում հանդես են եկել “Արմենոիդս”-ը, երգիչ Նիկ Էգիբյանը եւ երգչուհի Սոնե Սիլվերը: Նրանք Մարիի ընկերներն են թե աշխատանքում, եւ թե կյանքում: Երաժշտական “բեքգրաունդային” մասն ապահովել է դիջեյ Smile-ը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարներրը` Գրիգոր Իշխանյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: