×


Միսթր X

Միսթր X

Դեպքից երկու ամիս անց նա հանեց դիմակը Արթուր Հակոբյանը` նույն ինքը Միսթր X-ը, 2000 թվականից մոտ ութ տարի դիմակով հանդես եկավ: ““Արձագանք” խմբից Եղիշե Պետրոսյանի գաղափարն էր: Վստահ կարող եմ ասել` Միսթր X-ը մեծ հաջողությունների հասավ”,- նշեց երգիչն ու հավելեց. “Այն հանելուց հետո շատ փոփոխություններ չեն եղել. էլի շարունակում եմ իմ ճանապարհը` արդեն առանց դիմակի: Այսուհետ Արթուր անունը ավելի շատ կնշվի, բայց Միստր X-ը էլի հետս է. այդպես են ինձ “տեղը” բերում, ես էլ չեմ հրաժարվում: Լոս-Անջելեսում մի անգամ ասացին` ինչո՞ւ ինչ-որ շաժումով իրենց սիրելի կերպարին ջնջեցի. “Ես Միսթր X-ին սիրում եմ, դու ո՞վ ես, որ նման բան արեցիր”: Բեմական անունս կպահեմ:)”: Мister X Դիմակը հանեց, որովհետեւ ժամանակն էր: “Արդեն խանգարում էր որոշ հարցերում, բայց նաեւ ափսոսում եմ արածիս համար:): Դժվարություններ կային… Երկու տարի առաջ հորս կորցրի, ինձ համար ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ “ոչինչ” էի տեսնում, ուզեցի, արեցի, երեւի դա էր ճիշտը”,- Bravo.am-ին ասաց Միստր X-ը: Mister X-ը առանց դիմակի մենահամերգ կտա Երեւանում Երգիչը առաջին անգամ դիմակը հանել է Միացյալ Նահանգներում 2008 թվականի ապրիլին. “Համերգի վերջում հանեցի: Այնքան հետաքրքիր էր. ժողովրդի կեսը գոռում էր մի հանի, մնացածը` հանի: Հայաստանում ուղիղ եթերի ժամանակ հանեցի”: Արթուր Հակոբյանը չգիտի` դիմակից ազատվելուց հետո իր երկրպագուհիների թիվը ավելացել է, թե` ոչ. “Դրանից հետո ակտիվ գործունեություն չեմ ծավալել, համերգներ չեմ տվել: Տեսնենք, հուսով եմ` շատացել են:)”: Mister X Կտեսնենք նոյեմբերի 20-ին:). Միսթր X-ը առաջին անգամ առանց դիմակի մենահամերգ կտա Երեւանում: “Արամ Խաչատրյան” համերգասրահում Արթուր Հակոբյանը հայերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն լեզուներով կատարելու է բազմաժանր երգեր. “Դասական ստեղծագործություններ կհնչեն, լատինամերիկյան ռիթմեր, նոր, մեղեդային, ռոմանտիկ երգեր, իմ հին գործերից էլ կներկայացնեմ: Դուետներ էլ կլինեն. Աննա Մայիլյանի հետ եմ զուգերգ կատարելու”: Ի դեպ, երգչի առաջին մենահամերգը անցկացվել է հենց “Արամ Խաչատրյան” համերգասրահում: “Այս անգամ էլ սրտով այդպես ուզեցի: Նաեւ ռիսկի գործոնը կա. չարժի միանգամից մեծ դահլիճներ վերցնել, դիմակի գործոնը կա. կգան տեսնելու` առանց դիմակի ինչպիսին եմ: Կարեւորը դահլիճի մեծությունը չէ, այլ այն ջերմ հանդիսատեսը, ով պետք է գա լսելու”,- նշեց Միսթր X-ը: Mister X “Չեմ ցանկանում շոուի մաս կազմել”. Միսթր X Մարզերում մշակույթի զարգացմանը խթանելու նպատակով ստեղծված “Միսթր X” բարեգործական հիմնադրամը, ինչպես երգիչն է նկատում, ճիշտ անվանում ունի. “Իսկական բարեգործին չեն ճանաչում”: Արթուրն էլ տարատեսակ մրցանակաբաշխությունները չի “ճանաչում”: “Դրանք պետք է որոշակի չափանիշներով անցկացվեն: Օրինակ` CD-ի վաճառքի թվից ելնելով, կամ թե քանի տեսահոլովակ ես նկարահանել: Բայց այդ ամենը չի չափվում, նաեւ ոճերի տարբերություն կա: Հնարավոր է` “Ավե Մարիա” երգով  իմ ձայնասկավառակը վաճառեմ տասը հազար օրինակով, իսկ մյուսն ավելի մատչելի երաժշտությունը վաճառի հարյուր հազար օրինակով: Այդպես լավ ու վատ երգիչ չես տարբերակի: Երկրորդն էլ` ես այդ ամենի մեջ շոու ասվածն եմ տեսնում, օգուտն էլ չեմ տեսնում, ասենք` ունենամ լավագույն երգչի տիտղոսը, ինձ դա բացարձակ ոչ մի բան չի տա: Այսքան մրցանակաբաշխություններ են եղել, իսկ  “Արձագանք”-ի “Ծնունդդ Շնորհավոր” երգը, կարո՞ղ եք պատկերացնել, ոչ մի մրցանակ չի ստացել:  Ինչո՞ւ ես պետք է մասնակցեմ այդ ամենին ու շոուի մաս կազմեմ”,- ասաց Արթուր Հակոբյանը: Mister X “Այնպես չի, որ ինձ խնդրել են…” Միսթր X-ը իմունիտետ ունի շոու-բիզնեսի օրենքներին դիմակայելու համար. “Տնտեսագիտությունը շատ ուժեղ օրենք ունի. պահանջարկը ծնում է առաջարկ: Ինչը շատ ես սիրում, հովանավորում, սկսում է ծաղկել, ուժեղանալ, աճել: Բայց օրինակ, եթե ես հիմա համերգ չտայի… Այնպես չի, որ ինձ խնդրել են համերգ տալ: Դրա համար ամեն մարդ պետք է աշխատի իր վրա. մեր ապագան մեր ձեռքերում է, ամեն վայրկյան այդ դժվարությունը հաղթահարելու վիճակը կա: Ես տասը մենահամերգ տվել եմ Լոս-Անջելեսում, Կանադայում, հիմա Երեւանում էլի համերգ կազմակերպելու դժվարություններ ունեմ: Պետք է անես, որ հանդիսատեսը տեսնի, սիրի: Հայաստանում շոու-բիզնես ասվածը շատ բեմական չէ: Ես մեծ հաճույքով կաշխատեմ ինչ-որ մի ընկերությունում, քան, կոմերցիայի հետեւից ընկնելով, 6/8 կերգեմ: Չեմ անի նման բան. գուցե ծիծաղելու համար, երբ ընկերներով հավաքված լինենք:): Բայց ասեմ` 6/8 ոճում շատ սիրուն երգեր կան, որ շատ եմ հավանում: Սիլվա Հակոբյանի քույր Մանե Հակոբյանը մեկը մեկից հաջող երգեր է գրում: Ամեն ինչ պետք է զանազանել, առանց իրար դատելու պետք է մեր գործն անենք: Քո ճաշակի տեր մարդիկ, քեզ սիրողները կհավաքվեն շուրջդ”: Mister X Միսթր X-ն իր դիմակը հնարավոր է` աճուրդի հանի :) Երգչից ձայնասկավառակի եւ տեսահոլովակի սպասեք 2011-ին: Դիմակը աճուրդի հանելու մասին Միսթր X-ը դեռ չի մտածում. “Հետո միգուցե նման բան անեմ: Հիմա այն պահում եմ ինձ մոտ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW