Դերասանուհու նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը :) Դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է Paris Match ամսագրի նոր համարի հերոսուհին: Ամսագրում տեղ գտած լուսանկարներն ինչպես միշտ անկեղծ են ու սեքսուալ: Դերասանուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրին` ասելով, որ հարաբերությունների մեջ չի ընդունում ռացիոնալիզմը: “Ամեն ինչ կախված է ինստինկտներից: Ոչ մի ռացիոնալիզմ, միայն էմոցիաներ: Դուք կամ սիրում եք, կամ` ոչ”,- ասել է դերասանուհին: Մոնիկան համոզված է, որ սիրո մեջ օրենքներ կամ սխեմաներ չկան, որոնց շնորհիվ մարդիկ կարող են “ճիշտ” հարաբերություններ կառուցել: “Ես ամեն օր աշխատում եմ իմ ամուսնական հարաբերությունների վրա, դա աշխատանք է: Կարող է գալ մեկ օր, երբ մենք հասկանանք, որ ամեն ինչ ավարտվել է, բայց մեզ մոտ դեռեւս ամեն ինչ հիասքանչ է”,- պատմում է դերասանուհին: Մոնիկան պատմել է նաեւ երկրորդ երեխայի ծննդի մասին, ասելով, որ չափազանց հուզվել էր, երբ իմացել էր, որ հղի է: Հիշեցնենք, Մոնիկայի դուստրը` Լեոնին ծնվել է անցյալ տարի: Պարզվում է, Մոնիկան ամուսնու` ֆրանսիացի դերասան Վինսեն Կասելի հետ որոշել էին միայն մեկ երեխա ունենալ: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: