×


Նանա Արամյան

Նանա Արամյան

“Հին պահարանի գաղտնիքները” Մինչեւ նոյեմբերի 18-ը հասցրու իմանալ Նանա Արամյանի “պահարանի” գաղտնիքները:): Իսկ դրա համար անհրաժեշտ է այցելել “Բյուրոկրատ” գրախանութ, որտեղ եւ ցուցադրվում են նկարչուհու ամենաթարմ գործերը: “Հին պահարանի գաղտնիքները” խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված են Նանա Արամյանի գրաֆիկական աշխատանքները` արված վերջին երկու-երեք ամսվա ընթացքում, որոնք հետագայում վերածվելու են կտավների: Նկարչուհին համոզված է`  կտավները որոշակիորեն փոփոխված կլինեն, բայց “իրենց կյանքը կշարունակեն ապրել նույն թեմայի ու խորագրի ներքո”: Nana Aramyan Նանա Արամյանի նախորդ ցուցահանդեսից մեկ տարի էլ չի անցել, իսկ նկարչուհին “Սեւ-մանուշակագույն զրույցներ-ից հետո նոր ասելիք ունի. “Կնոջ սիմվոլն այստեղ եւս ներկա է, բայց ավելի քողարկված կերպով, իսկ սեւ-մանուշակագույն կիրքը նկարների վրա իր ստորագրությունն ու կնիքն է թողել”: BRAVO.am-ի հետ զրույցում նկարչուհին պատմել է, որ իր ձեռագրով ներկայացրել է այն առարկաներն ու երեւույթները, որոնք չենք նկատում, որոնք փոշոտված են ու փակված հին պահարանի մեջ, բայց իրենց ինքնուրույն ու դրամատիկ կյանքով են ապրում. “Թվացյալ փոքր առարկաների, կենդանիների, նույնիսկ կմախքի մեջ աշխարհ եմ տեսնում: Այդ երեւույթները կարող է արտաքնապես գրավիչ չլինեն, բայց ես հետաքրքրություն ու ջերմություն եմ զգում”: Նանա Արամյանի գրաֆիկական աշխատանքներից Նկարներին վերաբերող կարծիքներից Նանա Արամյանը շատ է ոգեւորվում. “Օրինակ, ասում են՝ կա մթություն, գոթիկ երեւույթներ, միջնադարյան շունչ է զգացվում: Նշում են նաեւ` սկսել են մանուշակագույնն ավելի շատ սիրել”: Մյուս հաճոյախոսությունների մասին նա համեստորեն լռում է:): Այցելուներն իրենք են իրենց կարծիքը հայտնել BRAVO.am-ին: “Հատկապես հավանել եմ մեծ աչքերով աղջկա նկարը, որի գլխի մեջ քամելեոն է թաքնված: Ինձ հետաքրքիր էր, թե իր նկարներով ինչ է ցանկացել արտահայտել: Նկատեցի, որ գերակայում են կենդանիների կմախքները, նույնիսկ դրանց մեջ հետաքրքիր աշխարհ է տեսնում”,- նշել է այցելուներից մեկը՝ երաժիշտ Նաիրա Մելքոնյանը: Նանա Արամյանի անհատական ցուցահանդեսին Իսկ մեկ այլ այցելուի՝ Մարո Հովհաննիսյանին հատկապես դուր է եկել մորեխների առկայությունը.“Նոր գույներ, նոր համադրություններ, որոնք ցույց են տալիս աղջկա ներաշխարհը՝ սկսած փոքրիկ աղջնակից մինչեւ հասուն կին: Նանայի գործերում ավանգարդիզմ կա, բայց նաեւ կա ռեալ կնոջ զգացողությունը. կանայք մեծանում են, սակայն իրենց մեջ ապրում է փոքրիկ աղջիկը”: Նանա Արամյանի խոսքերով՝ ցուցահանդեսն իր կյանքի ապրված մի հատվածի ամփոփումն է. “Իմ գործերին դրսի հայացքով եմ նայում, դիտորդի հետ երկխոսության մեջ եմ մտնում, ամփոփում արված աշխատանքս”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Բերտա Մարտիրոսյանի/Bravo.am/ եւ Նանա Արամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW