×


Նարեկ Բավեյան

Նարեկ Բավեյան

“Կանայք, փորձեք վստահել ձեր տղամարդկանց” Նարեկ Բավեյանի երգացանկում նոր երգ կա` “Ձուկ”-ը, որով երգիչը կանանց կոչ է անում վստահել տղամարդկանց: Խոսքերի համահեղինակները Նարեկ Բավեյանն ու Մարտին Միրզոյանն են, երաժշտությունը գրել է կրկին Մարտին Միրզոյանը: Օրերս երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Ռեժիսորը Արայիկ Գասոյանն է:  “Ձուկ”-ը տեսահոլովակի նկարահանումներին Երգի ու տեսահոլովակի հիմքում կնոջ խանդն է, հիվանդագին զգացումն ու երեւակայության սահմանը: “Ցույց ենք տալիս, թե ուր կարող է հասնել կանացի խանդը, ինչեր կարող է մտածել կինն իր տղամարդու մասին, երբ նա ընկերների հետ ուղղակի ձուկ բռնելու կամ քեֆ անելու է գնացել: Ընդունված կարծիք կա, եթե տղամարդն ասում է` ձուկ բռնելու է գնում, ուրեմն խաբում է: Մենք ցույց չենք տալիս` որտեղ է ամուսինը, միայն վերջում է հայտնի դառնում, որ նա ընկերների հետ ձուկ բռնելու, քեֆի է գնացել”,- BRAVO.am-ին ասաց Նարեկ Բավեյանը: Ձուկ բռնող ու քեֆ անող տղաները եղել են Զանգուի ափին: Երգիչն առաջին անգամ է փորձել ձուկ բռնել`մտածելով ոչ թե ձկան, այլ տեսահոլվակի հաջող կադրերի մասին:): Տեսահոլովակում նկարահանվել է Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը Նարեկն ասում է, որ խոսքերը գրելու համար հատուկ չեն տրամադրվել, իսկ Մարտին Միրզոյանը հավելում` ամեն ինչ պատահական է ստացվել: Երգը սերբական եւ հրեական երաժշտական ոճում է: Տեսահոլովակում ընդգրկված են տարբեր մարդիկ, որոնք, ինչպես ռեժիսորն է ասում, դերասան չլինելով, կարողանում են խաղալ. “Նկարահանել ենք Հայաստանի ամենաբարձրահասակ մարդուն: Շատ հետաքրքիր լուծումներ կան, “չդերասանից” ստացել ենք դերասանական շատ հաջող խաղ”: “Սա կլինի իմ ամենահումորային եւ ծիծաղելի տեսահոլովակը, որն ունի նաեւ ասելիք. կանայք, փորձեք վստահել ձեր տղամարդկանց, դրանով դուք ավելի թեթեւ ու հանգիստ կապրեք”,-նշեց Նարեկը: “Ձուկ”-ը պատրաստ կլինի սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին:  “Ձուկ”-ը տեսահոլովակի նկարահանումներին “Ձայնասկավառակի իմաստ հիմա չեմ տեսնում ” Նարեկ Բավեյանն արդեմ մոտ 10 նոր երգ ունի, բայց ձայնասկավառակ թողարկելու իմաստ դեռ չի տեսնում. “Ոչ կոմերցիոն, ոչ էլ այլ տեսանկյունից այն ինձ անհրաժեշտ չէ: Ալբոմը երգչին լուրջ գումարներ չի բերում, քանի որ կա համացանց կոչվածը: Զուտ ցանկությունիցս է կախված. երբ ուզեմ, կթողարկեմ:)”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW