×


Ուրբաթ, 13

Ուրբաթ, 13

“Վախենալու” օրվա փարթին “Ավանգարդ Ֆոլքում”:) Վախեցա՞ր:), հա, երեկ էիր շատ սարսափած, որովհետեւ 13-ն ու ուրբաթը համընկել էին, դու էլ մտածում էիր` ավտոմեքենայի տակ կընկնես կամ սիրելիիդ հետ զրուցելիս մի բան այն չես ասի ու կբաժանվեք, օօօ, մտածում ես` ավելի դաժան կլինե՞ր, եթե աշխատանքդ կորցնեիր:): Ու դրա համա՞ր էիր բջջայինդ անջատել, սենյակում փակվել: Իզուր:): Party “The Laboratory”-ն հեգնանքով “նայեց” ուրբաթ, 13-ին ու հենց նույն օրը երեկոյան քլաբերներին հյուրընկալեց “Ավանգարդ Ֆոլք Ակումբ”-ում: “Այս օրվան սնահավատ մարդիկ վատ են վերաբերվում, իսկ մենք որոշեցինք ուրբաթ, 13-ը լավ անցկացնել, միասին լինել, որ վատ բան մեզ հետ չպատահի:)”,- ասաց ընկերության ղեկավար դիջեյ Vakcina-ն: Փարթիի մասնակիցները Առեղծվածային, խորհրդավոր, հանելուկային գիշերը միասին անցկացրին շատ-շատերը): Ակումբ մուտք գործելու համար խիստ “face control” էր պետք անցնել, իսկ ներսում արդեն վախենալու գիշերն էր սպասում:): Կատակում եմ, ակումբում կրակներ էին, մոմեր, մութ էր, օրվան համապատասխան, բայց վախենալու բան չկար, միայն ժամանց:): “Առեղծվածային ուրբաթ”-ը բացեց Leon Gris-ը, դիջեյին սաքսոֆոնով ու տամ-տամ-ով նվագակցում էին: Հետո մի դիջեյական վահանակի շուրջ միասին իմպրովիզներ էին կատարում դիջեյ Vakcina-ն ու Ֆրանկֆուրտից ժամանած Մարկ Այունցը: “Շատ լավ էր, մեր ոճերը համընկնում էին, tech house էինք հնչեցնում”,- նշեց DJ Vakcina-ն: Party Ի դեպ, The Laboratory-ն օգոստոսի 22-ին բացօթյա երեկույթ է կազմակերպելու: “Վահագնի” թաղամասում ելույթ կունենան “Reincarnation” եւ “Viza” խմբերը: Վերջինին հայերը ավելի լավ սկսեցին ճանաչել օրերս կայացած` Սերժ Թանգյանի երեւանյան առաջին մենահամերգից հետո, ուր ֆոլք-ռոք խումբը հատուկ հյուրի կարգավիճակում էր եւ բացեց համերգը: Երեկոյի վերջում, բնականաբար, afterparty է լինելու: Ձեզ դեռ հանգիստ չե՞ն տալիս ուրբաթ, 13-ի հետ կապված վախենալու մտքերը: Էլի շատ իզուր:): Արի սնապաշտությունը մի արկղի մեջ փակենք ու օվկիանոսը նետենք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW