BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Նազենի Հովհաննիսյան ՝ 48 հիշատակում,
• Հրանտ Թոխատյան՝ 36 հիշատակում,
• Լուսինե Թովմասյան ՝ 35 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հուլիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին հուլիսի 18-ին նշել է ծննդյան տարեդարձը, եւ լրատվամիջոցները տարածել են նրա գեղեցիկ գրառումն այդ առիթով:
«Շնորհակալություն Աստծուն, որ կյանք է ինձ տվել՝ ամեն օր ապրելու, փոխվելու, մի բանով օգտակար լինելու, իրեն փառք տալու մի համեստ կյանք... 43-ում զրոյից հաստատ չեն սկսում: Զրոյից առհասարակ չեն սկսում. մարդը ծնված օրվանից իր հոգով մի աշխարհ է... Հ.Գ. Էս հուլիսի 18- ը ինչ լավ թիվ էր, ու ինչ լավ է ամեն դեպքում, որ Մամաս ինձ լույս աշխարհ բերեց, թե չէ... Գոնե մի անգամ արժի ծնվել ու չէ, բեռ չէ, սեր է, անգամ՝ կնճռոտ ճակատագրով»,- գրել է նա:
Սեպտեմբերի 4-ին Հովհաննիսյանը Լոս Անջելեսում հանդես է գալու բանաստեղծական երեկոյով, որի մասին, ինչպես նաեւ այլ թեմաների շուրջ, զրուցել է BRAVO.am-ի հետ:
«Հայերը կամ մերժում են արած սխալն ու իրականությունը՝ իբրեւ նիհիլիստ, կամ «ծածկվում» են պաթոսով: Ինչո՞ւ: Երբ որպես ազգ կամ անհատ անընդհատ հայտնվում ես անելանելի իրավիճակներում, հստակ խնդիր ունես: Պիտի փրկության արահետ փնտրես՝ քո գոյաբանական խնդիրները լուծելու համար, եւ ոչ թե ինքնախաբեությամբ քո սխալականությունն ավելի խորացնես: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ հայերիս դեպքում ավելի լավ է ստացվում ինքնախաբեությամբ զբաղվելը»,- նշել է դերասանուհին:
Հարցազրույցը կարդացեք այստեղ:
Հրանտ Թոխատյանը երկրորդ հորիզոնականում է: Հունիսի վերջին Խորեն Լեւոնյանի եւ Էմմա Ազիզյանի հարսանիքն էր: Նազենի Հովհաննիսյանը խնջույքից լուսանկար է հրապարակել, որում Մարջան Ավետիսյանի եւ Հրանտ Թոխատյանի հետ է:
«Լավ մարդուն այնքան էինք կարոտել, որ Մարջիս հետ հա քաշքշում էինք թուշիկները: Պաչպչում էինք: Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, ու ես էնքա՜ն երջանիկ եմ, որ իմ ավագ ընկերը, կազդուրվելուն զուգահեռ, նոր ու մեծ գործնական պլաններ է քննարկում, իրագործում: Աստված առաջ, Հրանտ Արամիչ ջան: Հերթով ու կարգով կանենք, դու միայն առողջ եղիր»,- նշել է դերասանուհին:
Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հարցազրույց է տվել Արցախ TV-ի «Հայացքն Արցախին» հաղորդմանը։ Նա խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ որդու հետ Արցախ մեկնելու, արցախցիների բռնի տեղահանման, Արցախի լուսավոր ու դժվար օրերի մասին։
«Եթե Արցախը չհանձնվեր, Արցախը չվաճառվեր, ոչ մի արցախցի չէր թողնի իր տունը, որովհետեւ այն սերը դեպի իր հողը, որը որ ես տեսնում էի Արցախում, Հայաստանի շատ վայրերում չէի տեսնում»,- ասել է Թոխատյանը:
Երրորդ հորիզոնականում Լուսինե Թովմասյանն է: Հուլիսին լրատվամիջոցները տարածեցին բարի լուրը, որ մոդելը շուտով երրորդ անգամ կմայրանա:
«Շատ անկանխատեսելի է այս կյանքը, բայց ամենալավ անակնկալը հենց սա էր։ Մեր ընտանիքը մեծանում է: Շուտով մի փոքրիկ հրաշք պիտի գա մեր կյանք»,- նշել է Թովմասյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսինեն հայտնել է, որ դուստր է ունենալու. «Մեր սրտի ամենախոր ցանկությունն իրականություն դարձավ։ Աղջիկ է գալու՝ մի փոքրիկ հրաշք, որ արդեն մեզ լցնում է սիրով, սպասումով ու անբացատրելի հուզմունքով։ Նա դեռ ճանապարհին է, բայց արդեն մեր կյանքի ամենագեղեցիկ մասնիկն է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: