×


Պենելոպա Քրուզ

Պենելոպա Քրուզ

Դերասանուհուն աստղ է շնորհվել Փառքի ծառուղում:) Դեռ մի քանի տարի առաջ Պենելոպա Քրուզը հեգնանքի էր ենթարկվում քննադատների կողմից, թե դերասանուհին նույնիսկ չի կարողանում  նորմալ անգլերեն խոսել: Իսկ այժմ դերասանուհին արդեն իր սեփական աստղը ունի հոլիվուդյան Փառքի ծառուղում:): Penelope Cruz Ապրիլի 1-ին դերասանուհին իր ամուսնու` օսկարակիր դերասան Խավիեր Բարդեմի հետ ժամանել էր հոլիվուդյան Փառքի ծառուղի: Պենելոպան բոլորովին վերջերս է ծննդաբերել, սակայն նրա կառուցվածքը ինչպես միշտ գրավիչ էր: Պենելոպային շնորհավորելու էին եկել դերասան Ջոնի Դեփը եւ պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը: Միջոցառումից հետո օսկարակիր դերասանուհին ստորագրություններ էր բաժանում հավաքված երկրպագուներին եւ հարցազրույցներ տալիս: Պատրաստեց  Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW