×


Ջազային Երեւան

Ջազային Երեւան

“Ջազը մտածել սիրող մարդկանց համար է” Սեպտեմբերի 24-ին “Մեցցո” ակումբում  ջազ էին ունկնդրում: “Կատուների” Վահագն Հայրապետյանն իր` Նյու Յորքից ժամանած ընկերոջ` Զեիդ Նասերի հետ ջազային ստանդարտներ էր նվագում: Vahagn Hayrapetyan & Zeid Naser “15 տարի առաջ հյուրախաղերով գնացել էի Նյու Յորք, որտեղ էլ ծանոթացա Զեիդի հետ, ու այդ ժամանակվանից մտերիմ ենք: Զեիդը 7 տարի առաջ երեք շաբաթով Երեւան էր եկել, բայց երեք տարի մնաց ու սկսեց հայերեն սովորել”, - ասաց Վահագն Հայրապետյանը, իսկ Զեիդ Նասերը հայերենով ավելացրեց, որ հիմա էլ է սովորում, մի քիչ հասկանում է, բայց դեռ լավ չգիտի: “Այն ժամանակ Վահագնի տրիոյի հետ ծանոթացա, գիտեի Հայաստանի մասին, Սեւանա լճի մասին, նույնիսկ խորովածի մասին: Եկա ու հավանեցի Հայաստանը: Հետո տարբեր երկրներ եմ գնացել հյուրախաղերով, հիմա էլ պետք է գնամ, բայց փետրվարին նորից գալու եմ Երեւան”,- այս անգամ իր մայրենի անգլերենով ասաց ջազմենը: Zeid Naser Զեիդի կարծիքով` հայ հանդիսատեսի որոշ հատված ջազ շատ է սիրում. “Կապ ունի ակումբն ու միջավայրը, տեղեր կան, որ չեն գալիս, բայց շատ ակումբներում իսկական ջազ լսողներ են գալիս: Ջազն ավելի շատ ակումբային մթնոլորտ է սիրում, հանդիսատեսի մեծ թիվն այդքան էլ կապ չունի: Երբեմն տարիքով մարդիկ են գալիս, որովհետեւ ջազը մտածել սիրող մարդկանց համար է”, - նշեց սաքսոֆոնահարը: Վահագն Հայրապետյանը պատմեց, որ շուտով համերգներով ու վարպետության դասեր տալու նպատակով մեկնելու են Կիպրոս. “Մեզ ամերիկյան կառավարությունն է ուղարկում ջազը պրոպագանդելու, նվագելու ու դասավանդելու համար”: Vahagn Hayrapetyan Երեկոյի ընթացքում երաժիշտները ջազային իմպրովիզներ էին կատարում, նախապես չէին որոշել երգացանկն ու հերթականությունը. “Հաճախ ըստ տրամադրության ենք ընտրում երգերը, սիրում ենք ընթացքում իմպրովիզներ անել, որ մեզ համար էլ հետաքրքիր լինի”, - ասաց Վահագն Հայրապետյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW