×


Ռիհանա

Ռիհանա

Երգչուհին ներկայացավ “Country Music Awards 2011”-ին Ապրիլի 4-ին Լաս Վեգասի “MGM Grand Garden Arena” համերգասրահում տեղի ունեցավ ամենամյա “Country Music Awards 2011” 46-րդ մրցանակաբաշխությունը: Երեկոն վարում էին դերասաններ Ռոբերտ Փեթինսոնը եւ Ռիզ Վիզերսփունը: Մրցանակներ շնորհվեցին 13 տարբեր անվանակարգում: Rihana Տարվա արտիստ ճանաչվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթը, լավագույն երգչուհի դարձավ Միրանդա Լամբերթը, Բրեդ Փեյսլին` լավագույն երգիչ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Սելին Դիոնը, “Aerosmith” խմբի վոկալիստ Սթիվեն Թեյլորը եւ Ռիհանան: Ռիհանան ելույթ ունեցավ Ջենիֆեր Նեթլզի հետ: Նրանք ներկայացրին “California King Bed” երգը: Երգչուհին կրկին կերպարանափոխվել էր: Նա հանդիսատեսի առջեւ հայտնվեց նոր սանրվածքով: 23-ամյա Ռիհանան կրում էր սպիտակ կաշվե զգեստ Վերսաչեից: Հենց նրանց ելույթն էլ ներկայացնում ենք ձեզ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www. justjared.buzznet.com

Կարդալ ավելին

Quality Sign BW