×


Ռոլանդ Reincarnation

Ռոլանդ Reincarnation

“Տեսնենք` ո՞վ է “այդ” երգիչը կամ երգչուհին” Հունիսի 1-ին Ռոլանդ Գասպարյանի համար շատ կարեւոր երգի տեսահոլովակ է առաջին անգամ ցուցադրվելու: “Վերջապես լույս կտեսնի “Սեր” երգի պաշտոնական տեսահոլովակը: Ուզում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը պրեմիերան անել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց “Reincarnation” ռեգգի-խմբի վոկալիստն ու կիթառահարը: Roland Gasparyan “Սիրո” ռեժիսոր Արտյոմ Հովակիմյանը, Ռոլանդի խոսքերով, նկարահանել է մեկը մյուսից սիրուն հրեշտակների` երեխաների:): Մեր հարցին, թե ռեգգի ոճի երգչի կարծիքով ամենաշատը երեխաները սիրո կարիք ունեն, պատասխանեց. “Բոլորս սիրո կարիք ունենք, պարզապես ուզում եմ` բոլորը այս երեխաների նման մաքուր, սիրուն եւ անկեղծ լինեն”: Ռոլանդից հետաքրքրվեցինք` փոքր ժամանակ ինչպես է նշել հունիսի 1-ը:): “Մեր վախտով նման բաներ չկար: Մեզ համար մեկ անգամ այգի գնալն արդեն հունիսի 1 էր: Իհարկե, հին եմ, հազար ութ հարյուր քանի տարին քիչ բան չի:)”,- կատակեց նա: Ցավոք սրտի, չունի Ռեգգի-բենդի հիմնադրին հիշեցրինք`  BRAVO.am-ի հետ նախորդ հարցազրույցի ժամանակ իր արտահայտած` “այսօր միակ երազանքս երեխան է, առաջ Աստված” միտքը,  պարզվեց` այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են :). “Երեւի, միակ երազանքս դա  է ու հավատում եմ, որ կիրականանա, որովհետեւ ինչի մասին երազել եմ, Աստված տվել է ու տալիս է: Հիմա էլ հաստատ գիտեմ, որ կիրականանա երազանքս. ժամանակ է պետք  մի քիչ ու հարաբերություններ, որ չունեմ, ցավոք սրտի”: “Սեր” Հանրապետության հրապարակում համերգ չեն տա “The Reincarnation”-ը պատրաստվում է համերգներով հանդես գալ ու սեր, խաղաղություն քարոզել Գերմանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում: Տուրնեի մեկնարկը կտրվի հունիսի 18-ին: “Շրջագայությունը կտեւի 10-ը օր, հետո կմեկնենք Վրաստան` “Black Sea Jazz Fest”-ին մասնակցելու: Աշնանն էլ մեծ մենահամերգ կտանք Հայաստանում”,- ասաց Ռոլանդն ու մեր հարցին պատասխանելով` հավելեց. “Բացօթյա համերգ կլինի, անցկացման տեղը դեռ չենք որոշել, բայց, բնականաբար ու բարեբախտաբար, Հանրապետության հրապարակը չի այդ վայրը:)” Խենթություններ :) Ռեգգի-բենդը Երեխաների պաշտպանության օրը նշելու է` պաղպաղակ ուտելով:). “Խմբով մի քանի տոննա պաղպաղակ ենք առնելու ու գնալու ենք Հաղթանակի զբոսայգի: Իրար հետ խաղանք, նավակ կնստենք, “Սատանի անիվ”, հետո կգնանք տանկերի մոտ մի լավ կխաղանք, կհոգնենք, կգնանք տուն, իսկ հաջորդ օրը փորձի ենք:)”,- ասաց Ռոլանդ Գասպարյանը: “Լավն ենք էլի, հո զոռով չի՞”. Ռոլանդ Reincarnation Չէինք կարող չհետաքրքրվել, թե “Reincarnation”-ի հարաբերությունները “Եվրատեսիլի” հետ ինչպիսին են:): “Ճիշտն ասած` առաջին անգամ եմ լսում “Եվրատեսիլի” մասին: Ես նման լուրջ հարցերով չեմ զբաղվում, բայց մյուս անգամ կփորձեմ դիտել, կարծում եմ, էս տարի շատ հետաքրքիր պիտի լինի: Իսկ Էմմիին շատ եմ սիրում, գեղեցիկ եւ տաղանդավոր աղջիկ է, ապրի ինքը: Կարծում եմ` բոլոր հայերն էլ “Եվրատեսիլում” շատ լավ են ելույթ ունեցել, դե լավն ենք էլի, հո զոռով չի՞”,- նշեց Ռոլանդը: Roland Gasparyan Ռեգգի-խմբի վոկալիստն ու կիթառահարը կարծում է` Հայաստանը, անպայման, պետք է մասնակցի` Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին: “Սա միակ տարին է, որ պիտի  ներկայանանք: Բաքու չգնալը հիմարության վերջին աստիճանը կլինի: Մնում է տեսնենք` ո՞վ է պլոճիկով էդ երգիչը կամ երգչուհին, ով կհամաձայնի մասնակցել:  Ամեն տարի ճղում են իրենց, տեսնենք` այս տարի հերթն ինչպիսին է լինելու”,- BRAVO.am-ի հետ զրույցում շեշտեց “Reincarnation” ռեգգի-բենդի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը: Թե ի՞նչ երգ է անհրաժեշտ ներկայացնել 2012-ի “Եվրատեսիլում”, երաժիշտն ասաց. “Այ դա դժվար հարց է, բայց, կարծում եմ, այս տարի հայերի համար շատ կարեւոր տարի պետք է լինի` մեզ համար հայկական հարց դարձած “Եվրատեսիլում””: Նա ռեգգի-բենդի մասնակցությունն էլ չբացառեց. “Էս շոգին ի՞նչ “Եվրատեսիլ”, հազար գործ ունենք:): Ես չգնալու խնդիր բացարձակ չունեմ, կարող եմ հենց հիմա էլ վեր կենալ ու Բաքվի հրապարակում համերգ տալ: Եթե մտածում են մեր մասնակցության մասին, թող մենեջերիս դիմեն, որովհետեւ այս օրինապաշտ երկրում հայտերը շատ քիչ նշանակություն ունեն: Հայտ ներկայացնեմ, հետո ստիպված պետք է խայթեմ, իսկ ես չեմ ցանկանում ոչ ոքի խայթել”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ “Reincarnation”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport