×


Ռոման Մատադոր Վարդանյան

Ռոման Մատադոր Վարդանյան

“Այսօր անպայման պիտի հաղթեմ” Ռոման Վարդանյան. 18 տարեկան, մականունը` Մատադոր, նպատակը` հաղթել ու կրկին անգամ բարձրացնել Հայաստանի դրոշը: Այսօր Իսպանիայում Ռոման Մատադոր Վարդանյանը մենամարտելու է իտալացի 36-ամյա բռնցքամարտիկ Քոզիմո Բոռգոյի դեմ: Հայազգի բռնցքամարտիկը միայն հաղթանակ է ակնկալում:): “Ես ուզում եմ ողջունել աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերին, իմ սիրելի հայրենիքում` Հայաստանում ապրող մարդկանց: Այսօր անպայման պիտի հաղթեմ: Խոստանում եմ` կանեմ ամեն ինչ, որ իտալացի Բոռգոն գլուխը կախ վերադառնա Նեապոլ, իսկ բոլոր հայերը գլուխները բարձր լինեն այդ օրը”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Ռոման Մատադոր Վարդանյանը: Roman "Matador "  Vardanyan and Cosimo Borgo Հայազգի Մատադորի մասին. Ռոման Վարդանյանը ծնվել է 1993 թվականին Երեւանում: Չորս տարեկանից ընտանիքի հետ բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Բռնցքամարտով տարված է մանուկ հասակից:): “13 տարեկանից սկսել է պարապել Վալենսիայի բռնցքամարտի լավագույն դահլիճներից մեկում: Սիրողական բռնցքամարտում չորս տարվա ընթացքում հիանալի ճանապարհ է անցել` hաղթելով  բոլոր` պաշտոնական 18 մենամարտերում, որոնցից կեսից ավելին` նոկաուտով”,-BRAVO.am-ին պատմել է  Սուրեն Թադեւոսյանն ու հավելել. “Ռոմանի մարզիչը` Սենտո “Ցունամի” Մարտինեզը, շատ հարգված ու հայտնի բռնցքամարտիկ է Եվրոպայում: Հենց իր` “San Cristobal” բոքսի դահլիճում էլ մեր մարզիկը պարապում է օրական 8 ժամ”: Roman "Matador "Vardanyan Նշենք, որ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը , որը եւս բնակություն է հաստատել Իսպանիայում, Ռոման Վարդանյանի մենեջերն է: Որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենեջեր,  նա գրանցված է  Վալենսիայի` ոլորտին վերաբերող միակ պաշտոնական կայքում` Boxrec.com-ում: Մատադորի մենեջերի  խոսքերով` Ռոմանը, հաղթելով 4 մարտում, 18 տարեկանում ստացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի լիցենզիա. “Իր պրոֆեսիոնալ առաջին մենամարտը համաձայնեց անցկացնել հանրահայտ կատալոնացի բռնցքամարտիկ Խոսե Բոլիավարի հետ, ով շատ ավելի փորձառու է ու պարտություն չէր գրանցել: Մենամարտը տեղի է ունեցել Բարսելոնում` Ռոմանի` ակնհայտ առավելությամբ,  բայց վերջում ոչ ոքի են հայտարարել: Արդյունքը ամոթալի են համարել նույնիսկ Բոլիվարի ֆանատները: Դրանից հետո Ռոմանը ստացել է “Մահացու հարված” մրցանակ-կոչումը, իսկ հետո նաեւ Մատադոր մականունը”: Roman "Matador "Vardanyan and Suren Tadevosyan Սուրեն Թադեւոսյանը պատմել է նաեւ, որ բռնցքամարտիկները խուսափում են մենամարտել Ռոման Մատադոր Վարդանյանի դեմ. “Նոյեմբերի 19-ին Ռոմանը պետք է մենամարտեր Էլոյ Ռեբոլոյի հետ: Պրոֆեսիոնալ մարտիկը եւս հրաժարվում է մասնակցել մարտին: Եվ չնայած, որ բռնցքամարտում ընդունված չէ ընդամենը մի քանի օր առաջ իմանալ` ով է հակառակորդդ` պատրաստվելու ժամանակ չունենալու պատճառով, Ռոմանի թիմը համաձայնում է, եւ նոյեմբերի 19-ին Ռոմանը տպավորիչ կերպով հաղթում է  Էդիսոն Բուդվանին` ծածանելով հայկական եռագույնը”: Այսօրվա մենամարտի մասին. “Թեեւ իտալացի Բոռգոն մոտ երեք ամիս է` պատրաստվում է Ռոմանի հետ մենամարտին, իսկ մեր բռնցքամարտիկն ուներ ընդամենը 12 օր Էդիսոնի հետ մենամարտից հետո վերականգնվելու  համար, մենք համոզվեցինք, որ մեր եռագույնն այսօր, անպայման, պետք է ծածանվի ու դա պետք է բոլորը տեսնեն ամբողջ աշխարհում հայտնի “MARCA” TV-ով”,-  նշել է Սուրեն Թադեւոսյանը: BRAVO.am-ը հաղթանակ է մաղթում հայ բռնցքամարտիկին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Սուրեն Թադեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW