×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

«Մի վախեցեք, եթե ուզում եք, որ մեր ձայնը լսելի դառնա» Ամերիկահայ անվանի ռոք-երգիչ եւ երգահան Սերժ Թանգյանը Հայաստանում է: Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ սիրելի երգչի սպասված երեւանյան երկրորդ համերգը : Իսկ հաջորդ օրը հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ հանդիպման ընթացքում ընդունելությունը կրկին ջերմ էր: Լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչները, երկրպագուները Սերժին հերոս են անվանում ու հպարտանում նրանով, իսկ նա համեստ կախում է գլուխը, ժպտում ու շոշափում լուրջ թեմաներ: Serj Tankian Անցած մի քանի օրը  այնքան արագ անցան` զբաղված էի համերգի նախապատրաստական աշխատանքներով: Հայ երիտասարդությունը այնքան էմոցիոնալ էր: Հանդիսատեսը հուզեց ինձ: Ավելի բարձր մակարդակ էր, քան մինչ այդ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից օգոստոսի 13-ին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք-երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետի հուշամեդալով պարգեւատրվելու համար շատ շնորհակալ եմ: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեցինք համերգից առաջ ու քննարկեցինք որոշ հարցեր իմ ստեղծագործական կյանքի, ինչպես նաեւ երկրի շուրջ: Serj Tankian «Եվրատեսիլ» երգի մրցույթի որակը` «sucks» :) (ցածր է): Մի քանի տարի առաջ լրագրողը հարցրեց, կցանկանա՞մ մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին, ես էլ հարցրեցի` «իսկ դա ի՞նչ է»: Նա գրեց, որ «System of a Down»-ը մասնակցելու է մրցույթին: Ես ասացի, որ հետ կանչեն նրան ու ասեն, որ վերախմբագրի նյութը: Բայց պարզվեց, որ այդ երկու ամսվա ընթացքում հարցը քննարկվել է թուրքական խորհրդարանում: Դա ոգեւորեց ինձ :): Ես մեծացել եմ հայկական երգեր լսելով: Լսում էի նաեւ արաբական, հունական, եվրոպական երաժշտություն: Այժմ լսում եմ ամեն ինչ: Շատ եմ լսում սիմֆոնիկ երաժշտություն: Որպես արտիստ պետք է ասես այն, ինչ մտածում ես: Մարդկանց դեմքերն ավելին են ասում, քան իրենց խոսքերը: Խնդրի բարձրացումը հիասքանչ է, բայց լուծում չէ:  Եթե կապեր ունեք, օգտագործեք դրանք ու փոխեք աշխարհը: Serj Tankian Այնքան էլ տեղեկացված չեմ Հայաստանի մասին, որքան կուզեի: Հայաստանում մարդկանց դեմքերին ոչ թե դժբախտություն, այլ հուսահատություն եմ տեսնում: Դա ոչ թե տխրություն է, այլ անհույս վիճակ: Փող վաստակելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց եթե ճիշտ ձեւով ես դա անում: Մի վախեցեք, եթե ուզում եք, որ մեր ձայնը լսելի դառնա: Սերժ Թանգյանի հետ հանդիպումը կազմակերպել էր  "Կանաչաստան" հասարակական կազմակերպությունը  "Սիվիլիթաս"  հիմնադրամի հետ համատեղ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ "Քաունթերփարթ ինթերնեյշնլի" հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW