“Այս տարվա մերկ մուսայիս գտել եմ”
Սարգիս Վիրաբյանի համար գործի առումով 2010-ը չտեսնված հաջող էր. նախորդ տարիների համեմատ բավական շատ աղջիկներ են մերկացել “նյու” լուսանկարչի առջեւ:): “Բավական աշխատատար տարի էր: Ինտենսիվորեն նկարել եմ տարվա բոլոր եղանակներին: Շատ աղջիկների հետ ծանոթացա, ովքեր մոդելներս դարձան: Յուրաքանչյուրին նկարելիս նոր գաղափարներ էին ծնվում: Շատ շնորհակալ եմ մոդելներին. ֆոտոսեսիան մեծ ջանք է պահանջում, համատեղ աշխատանք է”,- ասաց նա:
“Մի օր էլ «նուդ» ձյունանուշ կփորձեմ:)”
Լուսանկարիչը Bravo.am-ին ասաց` էքսպերիմենտների սիրահար է. “Փորձել եմ «նուդ» ոճում նոր, օրիգինալ նկարներ ստանալ` շեշտադրումը կատարելով լուսանկարի մշակման վրա”: Սարգիս Վիրաբյանի ցանկություններից մեկն է կատարվել. մերկ պարուհի է նկարել թռիչքի պահին:
Կնոջ մերկությունը տոնածառի լույսերով զարդարելու գաղափարը լուսանկարիչը հղացավ Նոր տարվա նախաշեմին ու ժամանակ չկորցրեց. “Դեկտեմբերին ամանորյա «նյու» արեցի: Երկար ժամանակ համապատասխան լույսեր էի ման գալիս: Փոքրիկ կապույտ լույսերն օգտագործելը վերջնական որոշումս դարձավ:): Մի օր էլ «նուդ» ձյունանուշ կփորձեմ”:
“Առաջին անգամ փորձեցի երաժշտական գործիք օգտագործել նկարում, ինչից միշտ խուսափել եմ. շատ ծեծված թեմա է: Իմ մոդելը իսկապես թավջութակահարուհի էր, լուսանկարվելու ընթացքում էլ նվագում էր: Դա դինամիկա հաղորդեց նկարին”,- ասաց Սարգիս Վիրաբյանը:
Այս տարի էլ լուսանկարիչը արդեն հասցրել է մի քանի անգամ մերկությունը ֆիքսել. արդյունքը տեսեք ներկայացված լուսանկարներում: “Աղջկա հետ եմ ծանոթացել, ով անչափ հետաքրքիր մարդ է: Արդեն հասցրել ենք երկու ֆոտոսեսիա անել: Կարծում եմ` այս տարվա մուսայիս գտել եմ, շատ արտահայտիչ հետույք ունի:)”,- նշեց Սարգիսը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի անձնական արխիվից


×
14,770







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: