Դիջեյն արել է այն, ինչ ուզում է:) Սերժոն իր հնչյունների 4-րդ թագավորությունում երեկ պաշտոնապես թագադրվեց:): Դիջեյը նոր ձայնասկավառակ է թողարկել ու, “4th Reich”-ի պարունակությանը համաձայն, ոչ թե դիսկերի խանութ-սրահում, այլ կեսգիշերին ակումբում շնորհանդեսն արեց: Kami-ն “Հայ Թիմ”-ինն էր. “Եթե մենք CD ենք թողարկում, կամ տղա է կամ աղջիկ, որովհետեւ ուժեղ ա լինում կամշատ սիրուն: Ես մեկը չգիտենք` ինչ է լինելու:)”:
Հաղորդավարներ Սուրենը, Յանան ու Տիգրանը
“Չորրորդ ռեյխը” 13 տրեկով CD Է, “Hit maker Goddess”-ը` բոնուս-տրեկ: Ձայնասկավառակի դիզայնն ու ֆոտոշարքը կատարել է Վահան Ստեփանյանը: “Նոր ձայներ են, նոր հնչունայնություն, ես էլ եմ զրոյից սկսել. իմ նախորդ աշխատանքների հետ CD-ն կապ չունի: “4th Reich”-ն իմ հնչյունների չորրորդ թագավորությունն է: CD-ում ամբողջն իմ աշխատանքներն են: Ձայնասկավառակը կոմերցիոն է միայն այն առումով, որ Սերժոն իր երաժշտությունը բրենդային է դարձրել, իսկ հենց CD-ում զետեղվածը կոմերցիոն չի:): Արել եմ այն, ինչ ուզում եմ, առհասարակ եմ տենց անում, բայց սրանում ավելի շատ է”,- Bravo.am-ին ասաց DJ Սերժոն: Սերժոն նշում է` Եվրոպայում իր նոր գործերով արդեն իսկ հետաքրքրվողներ են եղել: Իսկ թե ինչո՞ւ ձայնասկավառակների համար նախատեսված խանութ-սրահում շնորհանդեսը չարեց. “Երկրպագուհիները շատ կլինեին, բայց այն երաժշտությունը, որ CD-ում կա, ավելի ակումբային է ու երեւի մի քիչ ուրիշ լսարանի համար է, որ ես ունեցել եմ: Չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, երաժշտական առումով դա ռեալ այդպես է: Խանութում էլ, որ այս երաժշտությունը հնչեր, կարող է ծանր լիներ”: “Kami” ակումբում դիջեյ Smoke-ն ու Max-ը իրենց սեթերը նվագեցին, հետո Միշոն մի քանի երգ կատարեց, այնուհետեւ դիջեյական վահանակի մոտ Սերժոն էր ու “Չորրորդ ռեյխ”-ն էր հնչեցնում: Նոր ձայնասկավառակի կապակցությամբ դիջեյին շնորհավորելու էին եկել ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, երգիչ, հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանը, երգիչ Սերգեյ Գրիգորյանը, հաղորդավար Արամ Չախոյանը, դիզայներ Նուռը, Ավետ Բարսեղյանը, Գարիկը, Սերժոյի “Հայ Թիմ”-ակիցներն:) ու շատ հյուրեր: “Առանց Սերժո “Հայ Թիմ” չկա”. Միշո Միշոն “Կատաֆալկ”-ը երգեց, բարդույթավորվածներին խնդրեց “կոմպլեքսներից” դուրս գալ, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, “Միշոյի երգերը քֆուրով են”: Ռեփերն ասում է` Սերժոն իր հալալ կեսն է:). “Դեռ “Հայ Տղեք”-ը նոր էր կազմավորվել, մի պահ եկավ, որ լուծարման եզրին էինք զուտ հնարավորությունների մոմենտով, ու ընկերական մեզ օգնեց Սերժոն, ում հետ այդ ժամանակ մոտիկ չէինք, ծանոթ էինք: Սերժոն չլիներ, նման որակով ինչ-որ մեկին չէինք կարողանա ճարել, որ մեզ օգներ, որ կայանայինք ու “Հայ Տղեքի” երկրորդ ալբոմը շարունակեինք: Իմ հաջողության հարյուր տոկոսն է Սերժոն:): Իմ դիսկերը Սերժոն է հավաքել, էդ հիմա է, որ ինքն ինձ հասցրել է նրան, կարող եմ ընտրություն կատարել, դրսից ցանկացած դիջեյների, ովքեր առաջարկում են իրենց գործերը, վերցնել: Իմ հնարավորությունները անսահմանափակ են, բայց ի սկզբանե եղել է Սերժոն ու միշտ լինելու է: Նրա բացակայության դեպքում չի լինի “Հայ Թիմ”: Սերժոն այն մասնիկն է, առանց որի “Հայ Թիմ”-ը ուղղակի չի լինի”: Միշոն նշեց նաեւ, որ “Չորրորդ ռեյխ”-ի հետ ինքը անձամբ կապ չունի. “Սա զուտ ակումբային, տեխնո երաժշտության, շատ սուղ ոճի ալբոմ է, որ հայության չգիտեմ` քանի տոկոսը կհասկանա: Դա մի կողմից ցավալի է, մյուսից էլ` ուրախալի, որ ինքը միանգամից այն պրոֆեսիոնալիզմին է հասել, շատ քիչ մարդ կհասկանա, բայց ովքեր որ հասկանան, ուղղակի կհիանան: Մինչ էս ինքը չէր, այս ալբոմը հենց ինքն է, կոմերցիայից ելնելով ուրիշ բաներ էր անում: Մեր դեպքում հիփ-հոփն ու ակումբային երաժշտությունը հավասար մակարդակի են եղել: Էս դիսկը նենց հաջողություն է ունենալու հասկացողների մեջ… Սերժոն Հայաստանում ապրած, Եվրոպայում չեղած դիջեյ, որ միանգամից անում է բարձր կլասի երաժշտություն”: “Շատ լավ կաշխատի Իբիցայում” Սուրեն Թադեւոսյանին էլ է դուր եկել “նոր” Սերժոն:): “Բոլորին կարող է թվալ` ընկերս է, դրա համար եմ այդպես ասում, բայց մեկ Սերժոյի, մեկ Միշոյի ալբոմներում, իրոք, նորություններ կան, այն մարդիկ, ովքեր հասկանում են երաժշտական այս ոճից, տարբերությունը կզգան: Աճ բառը մի քիչ այն չի, չեմ ուզում ասել` Սերժոն վատն էր, հիմա լավը դարձավ, բայց շատ հետաքրքիր, տարբերվող ձայնասկավառակ է: Հայաստանում կոմերցիոն չի լինի, բայց Եվրոպայում այս CD-ն մեծ հաջողություն կունենա: Շատ լավ կաշխատի Իբիցայում, լավ կընդունեն, իրոք, ձեռագիր կա”,- ասաց ռեժիսորը: “4th Reich”-ը տրամադրության համար է Սերժոյին ձայնասկավառակի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում օգնել էր “Individuum production”-ը: “Որոշեցինք ավելի հետաքրքիր անցկացնել երեկոն: Սերժոն ամեն անգամ ավելի ճաշակով գործեր է ստեղծում, ուզում է ավելին ստանալ, ես արդեն պատրաստ եմ հինգերորդ CD-ին: Տրամադրության համար է “Չորրորդ ռեյխը”: Երաժշտությունը էմոցիա է իրանով, որ օգնում է լավ զգալ”,- ասաց ընկերության գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը: Bravo.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, թող հնչի Իբիցայում “4th Reich”-ը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: