×


Սթիվի Ուանդեր

Սթիվի Ուանդեր

Բաթումիում երգչի համերգի լուրը հերքվել է Օրերս ինտերնետային ԶԼՄ-ները հեղեղված էին լուրերով այն մասին, որ համաշխարհային աստղ, երգիչ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Սթիվի Ուանդերը հուլիսի 24-ին համերգ է ունենալու Բաթումիում, եւ որպես համերգի կազմակերպիչ է հանդես գալիս Eastern Promotion ընկերությունը, որը համերգների եւ երաժշտական փառատոնների անցկացման հարուստ փորձ ունի: Մասնավորապես, հենց այդ ընկերությունն է հուլիսի 15-18-ը Բաթումիում կազմակերպում Black Sea Jazz Festival Batumi 2010 միջազգային ջազ-փառատոնը: Stevie Wonder Այսօր Bravo.am-ը կապվել է Eastern Promotion վրաստանյան ընկերության հետ համերգի մանրամասները պարզելու համար: Ընկերության ներկայացուցիչը նախ խնդրել է ավելի ուշ դիմել այդ հարցով, իսկ ժամեր անց հայտնել է, որ համերգը չի կայանալու: Նշենք, որ Սթիվի Ուանդերի կայանալիք համերգի մասին չկա հիշատակում նաեւ ընկերության պաշտոնական կայքում` www.easternpromotion.com. Նմանատիպ հիշատակում չկա նաեւ հանրահայտ երգչի պաշտոնական կայքում: Հարկ է ավելացնել նաեւ, որ Սթիվի Ուանդերի պաշտոնական կայքը չի թարմացվել 2009 թվականի հոկտեմբերից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW