×


Սիրուշո

Սիրուշո

“Բաքվում կայանալիք մրցույթին պետք է մասնակցել” “Եվրատեսիլյան” պատմության մեջ մինչ օրս Հայաստանի համար լավագույն արդյունք գրանցած Սիրուշոն, որը 2008-ին իր “Քելե-քելե” երգով զբաղեցրել էր մրցույթի 4-րդ հորիզոնականը, լինելու է “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հատուկ հյուրերից մեկը: Համաեվրոպական մրցույթի ժամանակ երգչուհին կներկայացնի “Քելե-քելե”-ի վերամշակված տարբերակը, որի ընթացքում Սիրուշոյի հետ բեմում կլինի պարային մեծ խումբ: “Ելույթներիցս առաջ հաճախ եմ զրուցում հորս հետ: Այս անգամ նա ինձ հիշեցրեց, որ երազում էի բեմում տեսնել բերդ պարը”,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Սիրուշոն ու հավելել, որ հայկական պարի հետ միքսված են նաեւ ժամանակակից պարային հատվածներ:  BRAVO.am-ը հետեւել է Սիրուշոյի փորձերին, որի ընթացքում արված լուսանկարները եւս ներկայացնում ենք: Sirusho “Այն, ինչ օրեր առաջ ուզում էի տեսնել իմ ելույթի ժամանակ, երեկ հասկացա, որ արդեն իրականացել է”,-ասել է երգչուհին ու հավելել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում. “Կարեւորն այս երաժշտական մեծ տոնն է, հիանալի առիթն ու այդքան գեղեցիկ երեխաները: Եկեք փորձենք  ուրախանալ դրանով եւ չփնտրենք խնդիրներ ու թերություններ: Եթե թերություններ փնտրենք, հաստատ ամեն տեղ էլ կգտնենք”: Խոսելով փոքրիկ երգիչների մասին` Սիրուշոն  նշել է, որ բոլորն էլ շատ լավն են. “Մենք պետք է բարձր ծափահարենք եւ ոգեւորենք բոլորին, այստեղ կարեւորը միասնությունն է:  Այն էլ երեխաների դեպքում մենք ապացուցելու խնդիրը հաստատ չունենք”: Պատասխանելով օտարերկրացի լրագրողների հարցերին` Սիրուշոն չի բացառել, որ հետագայում “Եվրատեսիլ”-ի շրջանակներում կներկայանա որպես կոմպոզիտոր. “Նման առաջարկներ ունեցել եմ: Անցած տարի առաջարկ էի ստացել Շվեդիայից, բայց ինչ-ինչ պատճառներով չգրեցի երգի խոսքերը: Հետագայում դա եւս չի բացառվում, քանի որ հնարավորություն կունենամ եւս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, թեկուզ այն կատարվի օտար ներկայացուցչի կողմից”: Sirusho Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին իր հնարավոր մասնակցության մասին հարցին պատասխանելով` Սիրուշոն նշել է. “Նախ` այսօր չեմ ուզում խոսել այդ մասին, բայց որքան մենք թեթեւ եւ հանգիստ մոտենանք այդ ամենին, ամեն ինչ կընկնի իր տեղը: Այս ամենը քաղաքականացնել չեմ ուզում: Եթե անվտանգության հարցերն իրենց դրական լուծումը ստանան, պետք է մասնակցել, ինչո՞ւ ոչ...”: Հանդիպման ավարտին երգչուհին բոլորին բարձր տրամադրություն է մաղթել`  հիշեցնելով, որ Հայաստանում եվրոպական մեծ տոն եւ շոու է լինելու, ինչի համար միայն ուրախանալ է պետք: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW