×


Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյան

“Մտածում էի` «Տարվա երգչուհի» մրցանակն ինձ կտան” Երգչուհի Սոնա Շահգելդյանը դեռ չի պատրաստվում հարսի շոր հագնել, բայց համանուն երգ է երգում: Շուտով այդ երգի տեսահոլովակը կներկայացնի հանրությանը: “Հարսի շոր”-ի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է: Sona Shahgeldyan «Երգն ի սկզբանե նվիրվել է մի գեղեցիկ զույգի, եւ ես սիրով կատարել եմ այն», - ասում է Սոնան ու ավելացնում, որ այս տեսահոլովակը դեռ չթողարկած արդեն աշխատում է հաջորդի վրա: Շուտով պատրաստ կլինի նաեւ նրա  անհատական կայքը: Թեեւ Սոնա Շահգելդյանը «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010»-ից մրցանակ չի ստացել, նաեւ չի մասնակցել «Տաշիր» մրցանակաբաշխությանը, բայց տխրելու պատճառներ չի փնտրում. «Գուցե «Նոր ալիք» մրցույթի առաջին հորիզոնականը փոքր հաղթանակ էր նրանց համար կամ գուցե չհաղթեի, այդ ժամանակ մեծ ուշադրության արժանանայի: Ինձ երբեւէ չեն հրավիրել «Տաշիր»-ին»: Ruben Haghverdyan & Sona Shahgeldyan «Եթե անկեղծ ասեմ, մտածում էի` «Տարվա երգչուհի» մրցանակն ինձ կտան, անգամ եթե ոչ տարվա երգչուհի, ապա այլ մրցանակ... Ամեն դեպքում, դրանից չեմ ուզում ողբերգություն սարքել: Երբ անցյալ տարի Սոֆի Մխեյանը չստացավ, վատ տարավ, շատ էր ցանկանում ստանալ, այս տարի տվեցին: Մայրիկս ու մորաքույրս դրա հետ համաձայն չէին, իրենք իրենց կարծիքն ունեն, նախընտրեցին լքել դահլիճը, քան ծափահարել»: Սոնա Շահգելդյանը նշում է` դեռ «2 աստղ» նախագծից հետո իր երկրպագուների թիվն ավելացավ, «Նոր ալիք 2010» մրցույթից հետո էլ հասկացավ, որ բացի սիրող ու գնահատող մարդկանցից ունի նախանձողներ. «Բարի նախանձ չկա, ես չեմ հավատում բարի նախանձին: Փաստն այն է, որ ձայնասկավառակիս շնորհանդեսին շատ մարդկանց էի հրավիրել, ոմանք չեկան, չեմ մոռանա, որ հաղթանակիցս հետո եւս չշնորհավորեցին: Ովքեր ինձ գնահատում են, առանց իմ հրավերի եկել էին»: Sona Shahgeldyan «Կարծում եմ` «Նոր ալիք»-ից հետո ինձ ավելի գնահատեցին, այդ գնահատանքին հասնելն այնքան էլ հեշտ չէ: Շարունակում եմ կապի մեջ լինել մրցույթի կազմակերպիչների հետ: Նրանց հրավերով մի քանի անգամ մեկնել եմ Մոսկվա, նաեւ Ալեքսանդր Ռումյանցեւի ու Եվգենի Օրլովի առաջարկով այս տարի ընդգրկվեցի մրցույթի երեւանյան ժյուրիի կազմում: «Նոր ալիք»-ի մրցանակն ինձ համար կարեւոր էր, այնպիսի մարդիկ են ինձ գնահատել, որ այստեղի մրցանակն ինձ այդքան չի հուզում: Կարեւորը` գնահատված եմ ազգիս կողմից, եթե մրցանակաբաշխությունն ազգային է կոչվում, թող ազգը գնահատի»: Սոնան իրեն համարում է ավելի շատ մրցութային, քան կոմերցիոն երգչուհի. «Կոմերցիայի ետեւից այսօր շատերն են ընկնում, չեմ էլ մեղադրում, բայց ինձ կոմերցիոն չեմ համարում: Կցանկանամ նորից մասնակցել միջազգային մրցույթների, ուղղակի պետք է որակով լինեն, ինչպես «Նոր ալիքը»: Հայաստանի համար մյուս կարեւոր երաժշտական մրցույթը «Եվրատեսիլ»-ն է: Եթե ստույգ իմանամ, որ Հայաստանի մասնակիցը ես եմ լինելու, կմասնակցեմ, եթե ես էլ չլինեմ, հաստատ չեմ հուզվի:)»: Sona Shahgeldyan Երգչուհին գիտակցում է, որ միջազգային մրցույթների, արտերկրյա համերգների մեկնելիս կարեւոր է օտար լեզուներ իմանալն ու ազատ շփվելը. «Լեզուներ իմանալը կարեւոր է, բայց, եթե նույնիսկ չես տիրապետում, ամոթ չէ: Երկրից դուրս այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, մտածում են, որ պարտավոր չես իրենց մայրենի լեզուն իմանալ, ուղղակի Հայաստանում ծանր են տանում այդ փաստը: Եթե մրցույթի կամ համերգի ես գնում, քեզ որպես երգչուհի են ընդունում, այլ ոչ թե լեզուների մասնագետ»: Նա մեծ ցանկություն ունի ռուս երգիչներից որեւէ մեկի հետ զուգերգ ձայնագրել, դեռ չի ուզում պատմել մանրամասները` ասելով. «Հնարավորություն ունեմ այս ցանկությունս իրականացնելու, բայց դեռ կլռեմ»: Հայ երաժիշտների հետ էլ մեծ սիրով երգում ու համագործակցում է. «Շատ հպարտ էի, որ Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգին երգեցի: Ուրախ կլինեմ, եթե հետագայում նորից միասին աշխատենք:)»: Sona Shahgeldyan Սոնա Շահգելդյանը նախատեսում է աշնանը երեւանյան մենահամերգ ունենալ. «Անմիջական մենահամերգ կլինի, որովհետեւ նվագելու են փորձառու երաժիշտներ, երգելու եմ իմ հայտնի ու նոր երգերը, կերպարովս էլ կտարբերվեմ: Լավ մենահամերգի համար գումարն էլ է դեր խաղում, իմ տարբերակում իմ ուժերով եմ անում, աշխատասիրությունն էլ կապ ունի, բայց առանց գումարի ուղղակի հնարավոր չէ համերգ կազմակերպել»: Այժմ Սոնայի հագուստներով ու ոճով զբաղվում է Ալիսա Հարությունյանը: Վերջին ժամանակահատվածում հագուստները դիզայների խորհրդով է կրում, ասում է`չի ուզում որեւէ մեկին ընդօրինակել. «Կարեւորը անմիջական լինեմ, երգելիս ինձ հագուստի մեջ ազատ զգամ, շատ չեմ կենտրոնանում դրա վրա: Միգուցե երգել չիմանայի, իմիջովս ավելի շատ զբաղվեի հանդիսատեսին շեղելու համար:)»: Երգը` երգ, Սոնան առօրյայում տարբեր նախասիրություններ ունի. պարի է հաճախում, իր սիրելի կենդանիներին է խնամում. «Նաեւ սիրում եմ ֆիլմեր դիտել, գիրք կարդալն էլ այլ հաճույք է: Հիմա մի գիրք եմ կարդում, որը համաշխարհային երաժիշտների կյանքի մասին է»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW