×


Սոս Սարգսյան. “Ինձ արդեն լավ եմ զգում, այս պահին ամեն ինչ կարգին է”

ՀՀ ժողովրդական արտիստ, “Համազգային” թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանն օրերս իրեն վատ է զգացել եւ տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Սոս Սարգսյանը


Այսօր առավոտյան 82-ամյա դերասանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, բուժումը կշարունակի տանը. “Թոքաբորբ են ախտորոշել, բայց ինձ արդեն լավ եմ զգում, այս պահին ամեն ինչ կարգին է”:

Ի դեպ, այս օրերին Սոս Սարգսյանը “Համազգային” թատրոնում դերասանների հետ նոր ներկայացման վրա է աշխատում: BRAVO.am-ին նա տեղեկացրել է, որ բեմադրում է Պերճ Պռոշյանի “Հացի խնդիր” վեպը. “Կարծում եմ` սեպտեմբերի վերջին տեղի կունենա պրեմիերան: Բացի այս ներկայացումից որպես ղեկավար տարբեր տեսակի գործերով եմ զբաղվում”:

Սոս Սարգսյանը


BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում անվանի դերասանին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW