×


«Վարդավառ 2010»

«Վարդավառ 2010»

Թաց ու չոր «աստղերը» Սիրահարների այգում :) Bravo.am-ն արդեն առիթ ունեցել է պատմելու ձեզ Արա Ասլանյանի ու Առնոս Մարտիրոսյանի կազմակերպած “աստղային” Վարդավառի ու թաց ֆոտոսեսիայի մասին  http://www.bravo.am/news/վարդավառ/, որի ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայացավ հուլիսի 18-ին Սիրահարների այգում: Ara Aslanyan & Arnos Martirosyan Ցուցահանդեսին ներկա էին արդեն չոր Սոֆի Մխեյանը, Նուռը, Ջուսը, Կարեն Գրիգորյանն ու Արեւիկ Ալավերդյանը: Սիրահարների այգի էին շտապել ֆոտոշարքի նաեւ մյուս մասնակիցների մի շարք երկրպագուներ, որոնք, չգտնելով իրենց սիրելի անձանց, վազում էին նրանց նկարների մոտ, «գրկում» նկարն ու ուրախությամբ  լուսանկարվում: :) Իհարկե, յուրահատուկ ուրախություն էր այն երկրպագուների համար, որոնց սիրելի երգիչն այգում էր: Օրինակ, Սոֆի Մխեյանին նրա երկրպագուները դիմավորեցին դեռ այգու մուտքից, գրկախառնվեցին, լուսանկարվեցին ու ծաղիկներ նվիրեցին... Vahan Stepanyan Մեզ հետ զրույցում «աստղային» Վարդավառի համահեղինակ, լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանն ասաց, որ մասնակիցների ընտրության հարցում որեւէ չափանիշ չեն ունեցել. «Ֆոտոշարքի մասին ասել ենք երիտասարդ արտիստներին ու երգիչներին, գրեթե բոլորը, ում ասել ենք, եկել են»: Առնոսը նշեց, որ բոլորի հետ էլ հեշտ էր ու հաճելի աշխատել, ուղղակի կային մարդիկ, ում ֆոտոսեսիան երկար ժամանակ էր պահանջում, եւ հակառակը: Լուսանկարիչը գոհ էր նաեւ ստացած արդյունքից. «Ինչ ուզել ենք, ստացել ենք: Առաջիկայում երեւի այլ տոների էլ կանդրադառնանք...:)»: Դիզայներ Արա Ասլանյանն էլ, ով «ծնունդ է տվել» այս գաղափարին, ասաց, որ արդեն երկրորդ տարին է` Վարդավառին նվիրված ֆոտոշարք են անում, բայց, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ մասնակիցները հայտնի դեմքեր են: Արան պատմում է, որ հենց սկզբից ''ակցենտը'' դրել են դեմքի արտահայտության վրա. «Ի՞նչ է զգում մարդն անսպասելի ջրվելիս... արդեն պարզ էր, որ պետք է դիմանկարների մի շարք, որտեղ մարդկանց անսպասելի կջրենք:)»: Arevik Alaverdyan, Karen Grigoryan & Juce Պարզվում է, դիզայները մտածել է չսահմանափակվել երեւանյան ցուցահանդեսով. «Երեկ ես մտածում էի Երեւանը հորով-մորով անելուց հետո ցուցահանդեսը տանենք Գյումրի, բայց հասկացա, որ Վարդավառից շատ է անցել: Ինձ նաեւ ասացին, որ Դիլիջանում Վարդավառը նշվում է մեզանից երկու շաբաթ անց, եթե նախօրոք իմանայի, կշարժվեինք նաեւ այդ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, այս նկարներն ունեն երկու ճակատագիր. կամ երեւանյան ցուցադրությունից հետո անմիջապես կնվիրենք այն մարդկանց, ում նկարել ենք, կամ մի քանի ցուցադրությունից հետո էլի կնվիրենք...:)»: Ի դեպ, նկարահանումները տեւել են մոտ մեկ ամիս, իսկ երեւանյան ցուցահանդեսը կտեւի 7 օր: Մեզ հետ զրույցում Արան ասաց, որ եթե հասցնեն, հավանաբար կանեն նաեւ Խաղողօրհնեքին նվիրված շարք. «Հավանաբար, եթե շատ ուզենք, կլինի: Ուղղակի մեր ժամանակն է քիչ...»: Մեր զրուցակիցը չմոռացավ նաեւ նշել մասնակիցների ակտիվության մասին. «Շատ ակտիվ էր Սոֆին, Արսենը... Սոֆին անընդհատ իր օգնությունն էր առաջարկում. «Տվեք մեխեմ...»: Մենք էլ տալիս էինք: Ո՞նց կարելի է թույյ չտալ, որ Սոֆի Մխեյանը մեխի... :)»: Sofi Mkheyan Դիզայներ Նուռն էլ ասաց, որ երբ իրեն առաջարկել էին մասնակցել նախագծին, հաճույքով համաձայնել է, բայց նկարահանման օրը մոռացել է գալ. «Շատ ծիծաղելի ստացվեց, երբ ես պատահական անցնում է այստեղով ու տեսա, որ տղաներն արդեն սկսել են, իսկ ես մոռացել... Ստիպված առանց լրացուցիչ շորերի եկա ու ջրվեցի:): Բայց շատ լավ բան է արվում: Մեր ազգը սիրում է ողբալ ամեն ինչի վրա ու ամեն ինչից ողբ սարքել, իսկ սա շատ ուրախ ու պոզիտիվ է. երբ նայում ես, բացասական ոչինչ չկա...»: Նուռին շատ էին դուր ելել Եգոր Գլումովի, Շուշան Պետրոսյանի, Ավետ Բարսեղյանի, Արսենի եւ այլ նկարներ: Իսկ երգչուհի Ջուսին շատ էին դուր եկել Կարեն Գրիգորյանի, Լուիզա Ներսիսյանի լուսանկարները. «Ես էլ ուզում էի ռոքային տեսք ունենայի, Արային ասացի, որ ոչ ոք մակիաժով չլինի, ու միայն իմ «տուշը» լղոզվի, որ տերմինատորի տեսք ստանամ... :)»: Juce Կարեն Գրիգորյանն էլ ասաց, որ նկարվելու ժամանակ հիվանդ է եղել. «Մտածում էի, որ ջուրն իր հետեւանքները կթողնի, եւ այդպես էլ եղավ... Բայց շատ լավ ծրագիր է, ամենաուրախ ծրագիրն էր. հերիք չի ջրվում էինք, մի բան էլ ծիծաղում էինք: Ամենակարեւոր բանը աչքերը չփակելն էր, որը ստացվեց»: Ի դեպ, վարդավառը Կարենի ամենասիրելի տոներից է, ու այս տարի անգամ սառույցով է ջրվել: :) Սոֆի Մխեյանը արժանացավ թեթեւ ատլետիկայի 2009-ի Հայաստանի չեմպիոնի մեդալի :) Արդեն ասացինք, թե ինչ ուրախությամբ երկրպագուները ընդունեցին Վարդավառի ֆոտոշարքի ցուցադրությանը ներկա Սոֆի Մխեյանին, բայց անակնկալները դեռ առջեւում էին. Սոֆիի հավատարիմ երկրպագուներից Մանանը, ով արժանացել է թեթեւ ատլետիկայի 2009թ-ի Հայաստանի չեմպիոնի մեդալին, այն նվիրեց Սոֆիին: «Ինձ համար սա իրոք անակնկալ էր: Ճիշտ է, սա Մանանի հաղթանակն է, բայց ես էլ նման մեդալներ ունեմ, ու սա իր պատվավոր տեղը կզբաղեցնի դրանց շարքում: Հուսամ, որ նրա հաղթանակը կկրկնապատկի իմ հաջողությունները:)»: Sofi & Manan Խոսելով ցուցահանդեսի մասին` Սոֆին ասաց, որ, առաջարկը ստանալով, համաձայնել է. «Մտածեցի, եթե Վարդավառ է, ջրային լուսանկարներ, չի կարող վատ բան լինել: Մենք շատ լավ ընկերներ դարձանք, ես դարձա նաեւ նրանց «ընտանիքի անդամը»»: Երգչուհին ֆոտոշարքի միակ մասնակիցն է, որ երեք անգամ եկել է նկարվելու. «Առիթը բաց չէի թողնում գալ, ջրվել, գնալ... :): Ուղղակի առաջին անգամ իմ նկարների պապկան ջնջվեց, ու շատ լավ նկարներ միայն մեր հիշողության մեջ մնացին... կա միայն մեկ` ոչ պրոֆեսիոնալ, կողքից նկարած նկար այդ օրվանից...»: Սոֆին ասում է, որ Արան ու Առնոսը լույս են բերել քաղաք ու այգում առաջացած աժիոտաժը նրանց հաղթանակն է. «Ես շնորհավորում եմ տղաներին: Նրանց յուրաքանչյուր նախագծի ժամանակ պատրաստ եմ լինել նրանց կողքին»: H.T. Hayko Երգչուհին նշում է, որ բոլոր նկարները ինդիվիդուալ են. «Մի տեղ կա էմոցիա` ագրեսիայով արտահայտված, մի տեղ ծիծաղ, մի տեղ զայրույթ... Շատ եմ հավանել թավջութակահար Արտյոմի նկարը` մեծ էմոցիա կա, Շուշանի նկարը, Ավետինը, Եգոր Գլումովինը, Հրաչինը... ես կարող եմ անհատապես բոլորին նշել:)...»: Իր ստեղծագործական կյանքից խոսելով` Սոֆին ասաց, որ իրեն բուռն ամառ է սպասում. «Վերջերս իմ նոր տեսահոլովակի նկարահանումներն էին, բայց ունեմ մի մեծ ճանաչողական նախագիծ, որը կոչ է երիտասարդներին: Նախագիծը կոչվում է «Ճանաչիր» եւ իրականացվելու «MAGNAT productions»-ի հետ համատեղ,  կրելու է շարունակական բնույթ, կլինի տեսահոլովակ...»: Երգչուհու երգացանկը կհամալրվի նաեւ մեկ լիրիկական տեսահոլովակով: Սոֆին ամռանը մարզերում կունենա համերգներ, իսկ սեպտեմբերին Հայաստանի պատվիրակության կազմում կմեկնի Չինաստան` մասնակցելու Համաշխարհային EXPO ցուցահանդեսին: Սոֆիի ստեղծագործական կյանքին ու նորություններին խոստանում ենք հետագայում անդրադառնալ ավելի մանրամասն: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW