Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության Սեպտեմբերի 1-ից 11-ը Լիդո կղզում անց է կացվում Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Առաջին մեծության աստղեր, ֆիլմերի պրեմիերաներ… Չնայած այս տարի կինոփառատոնի բյուջեն զգալիորեն կրճատվել է, եւ միջոցառումն այնքան շքեղ չէ, որքան մշտապես սովոր ենք տեսնել, սակայն փառատոնի միջազգային նշանակությունը դժվար է թերագնահատել: Կինոփառատոնի բացումն իր ներկայությամբ պատվեց Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն: Կարմիր գորգի վրա հայտնվեցին դերասանուհիներ Նատալի Պորտմանը եւ Ջեսիկա Ալբան, դերասան Վենսան Քասելը, լեգենդար ռեժիսոր Տինտո Բրասը, ռեժիսորներ Դարեն Արաֆոնսկին եւ Քվենտին Տարանտինոն: Վերջինս, ի դեպ, կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Bravo.am-ը խոստանում է շուտով պատմել կինոփառատոնի արդյունքների մասին: Աղբյուրը` www.spletnik.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: