×


Փեյնթբոլ

Փեյնթբոլ

Ներկված չես` պարտված չես :) Փեյնթբոլ խաղը Հայաստանում առաջին անգամ չեն խաղում, բայց «Լեգիոն» փեյնթբոլային ակումբն առաջին անգամ առաջարկում է այս խաղը խաղալ Երեւանից ու քաղաքային մթնոլորտից դուրս` բնության գրկում ու անտառային միջավայրում: :) Ակումբը, որ կազմակերպում է խաղը, վարձակալությամբ տրամադրում խաղին անհրաժեշտ սարքավորումներ եւ ապահովում խաղացողների անվտանգությունը, պաշտոնապես բացվեց հունիսի 27-ին: Հենց այս օրն էլ նշվում է փեյնթբոլի համաշխարհային օրը: Աղջիկները նույնպես սիրում են փեյնթբոլը Այդ օրը ակումբի հիմնադիրները խաղի մասնակիցներին ու խաղով հետաքրքրվողների հետ միասին մեկնեցին Բյուրական, ուր կա խաղի համար անհրաժեշտ հատուկ տարածք` թաքստոցներով, ծառերով, կիսակառույցների պատերով: Կազմակերպիչները խոստանում են հետագա խաղերի համար մասնակիցներին հասցնել Հանքավան, Մասիս, Արցախ, նույնիսկ Թբիլիսի: Մասնակիցները պատրաստվում են խաղի մեկնարկին Մինչ այլ քաղաքներ հասնելը, հետեւենք, թե Բյուրականում ինչպես մեկնարկեցին փեյնթբոլի հայաստանյան խաղերը:): Սկզբում ակումբի անդամները ներկաներին ծանոթացրին խաղին մասնակցելու պայմաններին, սարքավորումների հետ ճիշտ վարվելակարգին, մրցավարության կանոններին ու նրբություններին: Խաղացողներն էլ տեղեկացան, որ խաղի ընթացքում արգելվում է գլխից հանել սաղավարտը, հնարավոր է` հակառակորդ թիմի գնդակից ներկվեն ու վնասվածք ստանան. «Թիմային փեյնթբոլ խաղալու համար հարկավոր են առնվազն 16 մասնակիցներ, որոնք բաժանվում են 2 թիմերի, ընտրում իրենց թիմի ավագին ու կարգախոսը: Այս խաղում կարեւորն այն է, որ հակառակորդդ չպետք է քեզ կրակի ու ներկի, եթե կրակի` խաղից դուրս ես գալիս ու հնարավոր է` կապտուկ ստանաս, որովհետեւ խաղի առանձնահատկությունը հենց ցավոտ ու իրական հարվածներն են:)»,- այսպես խաղը ներկայացրեց ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը: Մասնակիցը ստանում է զենքից օգտվելու հրահանգները Ակումբի պաշտոնական բացմանը ներկաները հնարավորություն ունեցան տեղում խաղալու, «սեփական մաշկի վրա զգալու» խաղի ադրենալինը: Հագան զինվորական հանդերձանք, սաղավարտներ, ձեռնոցներ, վերցրին մարքերները` զենքերը (մարքեր անունն այն ստացել է շնորհիվ ներկող գնդակների) ու սկսեցին խաղը: Խաղալ ցանկացողներն այնքան շատ էին, այդ թվում նաեւ աղջիկները, որ 5 անգամ փեյնթբոլ խաղացին ու նախատեսված ժամանակից երկար մնացին Բյուրականում::) Կապույտ թիմի խաղացողը թաքնվել է խոտերում Խաղի ակտիվ մասնակիցներից էր DJ Վակցինան, որը հասցրել էր հաճույք ստանալ խաղից ու վնասվել հակառակորդ թիմի գնդակից. «Առաջին անգամ էի փեյնթբոլ խաղում ու շատ վատ զինվոր էի:): Խոտերի մեջ էի թաքնվել, միայն առաջ ու հետ էի գնում, բայց շատ հետաքրքիր ու էքստրեմալ խաղ է: Հատկապես կարեւոր է, որ ուրախ խմբի հետ ես խաղում: Ցավոք, պարտվեցինք, բայց հաճելի թիմակիցներ ունեի: Հիմա մեջքս շատ կապտած է, բայց ցավը մի կողմ թողնեմ ու ասեմ, որ ամենալավն այն է, որ բնական միջավայրում ու բնության մեջ ենք խաղում, հնարավոր է թաքնվել ծառերի, քարերի, պատերի հետեւում ու այլ թաքստոցներից իրար վրա կրակել: Արդեն մտածում եմ` մյուս անգամ ինչ խմբով ենք գալու, ընկերներով խաղալու, մեր կրակոցների ու կապտուկների մասին հետո երկար հիշելու»: Այս մասնակիցը ներկվել է եւ դուրս է գալիս խաղից` զենքը վերեւ պահած Նավաշինարար ու զբոսավար Արա Թամանյանը` Ալեքսանդր Թամանյանի ծոռը, եւս խաղում էր փեյնթբոլ, այն էլ 3 անգամ. «Առաջին անգամ էի խաղում, մինչեւ գալս միայն գիտեի, որ գնդակներով կրակում ու ներկում են իրար: Զբոսաշրջիկներին ու տեղացիներին ավելի մանրամասն կարելի է ծանոթացնել ու որպես նոր էքստրեմալ ծառայություն առաջարկել: Խաղի մեջ ամենաշատը դուր եկավ այն, որ թիմային խաղ էր, կարելի էր պլաններ մշակել ու հակառակորդ թիմի վրա հարձակվել: Հաճախ կրակելն ապարդյուն է լինում, խորամանկությամբ, դարանակալելով ու ճիշտ քայլերով կարող ես հաղթել: Մասնագիտական առումով ինձ համար շատ հետաքրքիր էր, կուզեմ նորից գալ»: Փեյնթբոլ բնության գրկում ու անտառային միջավայրում:) 27-ամյա Լիլիթ Մակարյանն էլ էր առաջին անգամ խաղում, կարողացել էր հակառակորդներից մեկին կրակել ու «ճակատամարտից» առանց վնասվածքների վերադառնալ:). «Երբեւէ խաղացած չկայի, բայց շատ էի լսել փեյնթբոլի մասին: Պատերազմական իրավիճակը, ադրենալինը, թիմային զգացողությունը շատ լավն էր, իրոք ինձ համար հետաքրքիր էր: Կարծում եմ` աղջիկներին էլ կհետաքրքրի, որովհետեւ աղջիկներն ավելի դիպուկ են կրակում, ու լավ կլինի, որ մեզ որպես լուրջ խաղացողի վերաբերվեն»: Փեյնթբոլի աղջիկ մասնակիցները Հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը նշում է, որ այս խաղը բոլորի համար է. իրենք «խաղացնում են» ե՛ւ տղաներին, ե'ւ աղջիկներին :). «Փեյնթբոլի ակումբ բացելու գաղափար վաղուց կար, բայց վերջերս 4 ընկերներով հավաքվեցինք ու միասին որոշեցինք մեր ակումբը բացել: Դժվար էր խաղի սարքավորումները Հայաստան բերել, որովհետեւ մաքսատանը մտածում էին, որ մարքերները իսկական զենքեր են, բայց միահամուռ ուժերով կարողացանք հասնել մեր ուզածին: Արդեն երեք անգամ տեստավորել ենք խաղերը, մինչեւ բացումն էլ փորձնական մի քանի անգամ խաղացել ենք: Փեյնթբոլը միայն ամառային խաղ չէ. ձմեռն էլ ենք խաղալու, հատուկ սպիտակ շորեր կարել կտանք, ձների մեջ վազվզելը հաճելի է, իսկ անձրեւների ու ցեխերի ժամանակ դժվար կլինի խաղալը»: “Լեգեոն” ակումբի հիմնադիրներից Ալբերտ Պողոսյանը Փեյնթբոլն ունի ստանդարտ տեսակի խաղեր, օրինակ, «Մենամարտ», «Բացարձակ ոչնչացում», «Պաշտպանում-հարձակում», «Ճագարի որս», «Հակառակորդի դրոշի գրավում», «Ամրոցի գրավում» եւ այլն: Կան նաեւ հատուկ խաղեր, որոնք պահանջում են հատուկ պատրաստվածություն ու նախավարժանքներ: Հատուկ խաղերից են «Օլիգարխի պաշտպան», «Ֆորտ Բոյար», «Միջուկային պայթուցիկի փնտրում», «Բռնել Ալիեւին», «Զոմբի»: Փեյնթբոլ առաջին անգամ խաղացել են 1981 թվին Միացյալ Նահանգներում, բայց շատ ավելի վաղ է պատրաստվել փեյնթբոլի համար նախատեսված առաջին մարքերը: Խաղի կարգախոսն է` «Փորձիր քեզ ճակատամարտում»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները`Արթուր Լումեն Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW