×


Փոլ Մաքարթնի

Փոլ Մաքարթնի

Նախկին “բիթլը” ամուսնանում է:) Մինչ նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ամուսնալուծվում է, 68-ամյա Փոլ Մաքարթնին ամուսնանում է:): Նախկին “բիթլի” ընտրյալը 51-ամյա բիզնես-տիկին, մուլտիմիլիոնատեր Նենսի Շեւելն է, ով  հայտնել է` նորապսակները ապրելու են Միացյալ Թագավորությունում, բայց ինքն ամիսը մեկ անգամ  ԱՄՆ է վերադառնալու` “գործերով”:): Poul & Nansy Նենսիի խոսքերով, իր համար անակնկալ էր  Փոլի` անցյալ շաբաթ Կալիֆորնիայիում իր կինը դառնալու առաջարկը: Զույգը պատրաստվում է համեստ ամուսնական արարողություն կազմակերպել հարազատների եւ մտերիմների համար, սակայն հստակ ամսաթիվ չի նշվում: “Մենք շուտով մտերմիկ ամուսնական արարողություն կկազմակերպենք”,- պատմել է  ապագա տիկինը: Նշանադրության` 1925 թվականի հինգ կարատանոց մատանին  “Cartier” բրենդից է  եւ  արժե 400 հազար եվրո: Հիշեցնենք` զույգը սկսել է ժամադրվել 2007 թվականից. այն ժամանակ, երբ Նենսին ամուսնալուծվեց իր առաջին ամուսնուց` Բրուս Բլեյքմենից: Սա Փոլ Մաքարթնիի երրորդ ամուսնությունն է: Նրա առաջին կինը` Լինդան, մահացել է քաղցկեղից 1998 թվականին, 2008-ին Փոլը բաժանվեց իր երկրորդ տիկնոջից` մոդել Հիզեր Միլսից: Մաքարթնին երկու դուստր ունի. առաջին ամուսնությունից` դիզայներ-մոդելավորող Ստելա Մաքարթնին, եւ 7-ամյա  Բեատրիսը` երկրորդից: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը www.dailymail.co.uk

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW